Եվրամիությունը ցանկանում շատ հավատարիմ ու ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում. մենք ձեր կողքին ենք, և ևս մեկ անգամ հաստատում ենք աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը», – ասաց Շառլ Միշելը։