Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի հրատապ անհրաժեշտությունը. Շուշի այցի դասը

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն է հայտնել, որ ԱԳՆ-ն են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, որոնց՝ Բաքվում հավատարմագրված դեսպանները Ալիևի նախաձեռնության շրջանակում այցելել են Շուշի և Հադրութ՝ Արցախի դեմ պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներ: Հայաստանի ԱԳՆ-ում դեսպանների հետ հանդիպմանը անընդունելի է համարվել այդ այցելությունը, որը փաստորեն լեգիտիմացնում է Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան: Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել է իր դիրքորոշումը այդ կապակցությամբ: Սա իհարկե կարևոր քայլ է, սակայն իրավիճակին թերևս հարկ է նայել ավելի լայն իմաստով: Իսկ լայն իմաստով ակնառու է այն, որ Ալիևի նախաձեռնության մեջ ներգրավվել են երկրների դեսպաններ, որոնք շատ կարևոր են Հայաստանի համար ընդհանրապես, որոնց հետ աշխատանքը Հայաստանի համար անկախ ամեն ինչից պետք է լինի քաղաքական, դիվանագիտական աշխատանքի կարևոր ուղղություն, բազմաթիվ տնտեսա-քաղաքական հարցերի հարուստ օրակարգով: Ահա այդ իմաստով, առավել նախընտրելի է, որպեսզի Հայաստանը պոստֆակտում դժգոհության իրավիճակներից խուսափելու համար էական քայլեր ձեռնարկի կանխարգելիչ արդյունավետության համար, որպեսզի ալիևյան նախաձեռնությունները Հայաստանի համար չունենան նաև կարևոր երկրների հետ որոշակի անհամաձայնությունների կամ դժգոհության արտահայտման «էֆեկտ»: Իսկ Բաքվի ղեկավարը իր նախաձեռնություններում անշուշտ առաջնորդվում է նաև այդպիսի մղումներով:

Հետևաբար, «Շուշի այցի» պատմությունը հուշում է, որ Հայաստանի համար հրատապ խնդիր է արտգործնախարարության գերատեսչական ամբողջացումը և ղեկավար նոր կազմի ձևավորումն ու աշխույժ դիվանագիտական-քաղաքական աշխատանքի ձեռնամուխ լինելը, որի խնդիրը կլինի այդ թվում արցախյան հարցի հետագա զարգացումների համատեքստում Հայաստանի դիրքորոշումներին համահունչ միջազգային վարքագծի ձևավորումը: Խոսքը ոչ թե որևէ երկրի Ադրբեջանի դեմ տրամադրելու մասին է, այլ քայլերի մասին, որոնք կկանխեն որևէ երկրի Հայաստանի դեմ տրամադրելու կամ Հայաստանի և որևէ երկրի միջև խնդիրներ խթանելու ալիևյան փորձերը, կկանխարգելեն արցախյան հարցում Ալիևի և Էրդողանի աշխարհաքաղաքական խաղին Հայաստանի դեմ կամ Հայաստանի հաշվին կառուցվող գործընթացներին այլ երկրների որևէ, անգամ արարողակարգային մասնակցությունը: Ահա այդ ամենի ֆոնին բավականին հատկանշական է հուլիսի 14-ին կայացված որոշումը, որով Նիկոլ Փաշինյանն ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատել է Արմեն Գրիգորյանին, նրան նշանակելով արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, կամ դե ֆակտո նախարար՝ առնվազն այս պահին, քանի դեռ ձևավորված չէ կառավարությունը և չի սկսել աշխատել նոր ԱԺ-ն: Այս դեպքում իհարկե առաջանում է երկու հարց: Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը նաև դե յուրե կնշանակվի նախարար, երբ սկսի կառավարության ձևավորման գործընթացը, և ո՞վ է փոխարինելու նրան ԱԽ քարտուղարի պաշտոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում