Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դիվանագիտություն՝ «դավադրապաշտության» փոխարեն. ինչ կփոխի Երևանը Լոնդոնում

Երկարատև դադարից հետո Հայաստանը դեսպան է նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: Այդ պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ նախկին դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջադրվեց Հայաստանի նախագահի թեկնածու: Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել ԱՄՆ-ում արդեն նախկին դեսպան Վարուժան Ներսիսյանը, որը կադրային դիվանագետ է և նկատելի արդյունավետությամբ էր աշխատում ԱՄՆ-ում: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ինչու Նահանգներում արդյունավետություն դրսևորող դեսպանը հետ է կանչվում և նշանակվում Մեծ Բրիտանիայում դեսպան, եթե ամերիկյան ուղղությունը պակաս կարևոր չէ, եթե չասենք առանցքային:

Միաժամանակ հայտնի է, որ ԱՄՆ-ում դեսպան կարող է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչը քաղաքական նշանակում է և Նիկոլ Փաշինյանն այդպիսով Վաշինգտոնում առաջադրում է քաղաքականապես վստահելիության տրամաբանությամբ, ինչը թերևս նախանշում է հայ-ամերիկյան հարաբերության քաղաքական բովանդակության առանձնահատկության շրջափուլ, կամ արդեն իսկ այդ շրջափուլի մեկնարկ: Ըստ այդմ դրանով էլ պայմանավորվում է կադրային դիվանագետին մեկ այլ կարևորագույն ուղղության վրա գործուղելը, որտեղ իսկապես անհրաժեշտ է լինելու հայկական շահերի մատուցման և ներկայացման դիվանագիտական մեծ ներուժ և կարողություն, հաշվի առնելով տարիների բացը, որ ձևավորվել է: Իսկ այդ ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի համար շրջադարձային նշանակության զարգացումներ, այդ թվում աղետալի պատերազմ, որոնցում ուղղակի, թե անուղղակի, սակայն շոշափելի դեր ունեցել է նաև ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներից մեկը՝ Մեծ Բրիտանիան, որը նաև հայտնի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի տնտեսա-քաղաքական ընդհանուր հետաքրքրություններով ու կապերով:

Ընդ որում, այդ հանգամանքը եղել է նաև անթաքույց հիմնավորում Հայաստանի ընդհուպ հանրության շրջանում հակաբրիտանական քարոզչություն իրականացնելու համար, որ առկա է եղել թե Հայաստանի ներսից, թե նաև Ռուսաստանի որոշակի շրջանակներից, և կա առ այսօր: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ որոշակի կապերի հանգամանքը Երևանի համար պետք է լինի Լոնդոնի հետ ինտենսիվ աշխատանքի խթան, որպեսզի Բաքուն և Անկարան առավելագույնս զսպված լինեն աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոններից մեկը՝ Լոնդոնը Հայաստանի դեմ իրենց ծրագրերին ուղղակի, թե անուղղակի ներգրավելու հնարավորությունից: Ըստ այդմ, Հայաստանի հանրության շրջանում բրիտանական գործոնի հանդեպ «դավադրական տեսությունների» փոխարեն անհրաժեշտ է դիվանագիտական գործնականություն, որի հնարավորությունն առկա է Հայաստանի դեսպանի պաշտոնում նոր նշանակման պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում