Tuesday, 09 06 2026
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի

Ո՞րն է առաջնահերթ` արտաքին տե՞սքը, թե՞ հացի փողը (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» «ՍԻՐԱՆԿՅՈւՆ» հաղորդաշարի հյուրն է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:


– Արթուր, մարտ ամսից «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ՌԴ կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում արտագաղթը կանխելու համար: Գիտեմ, որ այս ամիսների ընթացքում որպես իրավաբան Դուք ուսումնասիրություն եք կատարել` ռուսական միգրացիայի գործունեության իրավական հիմքերը պարզելու ուղղությամբ: Կներկայացնե՞ք:

– Իրականում այսօր արտագաղթը Հայաստանում համար մեկ թեման է, և սա միայն մեր կարծիքը չէ:

– Սերժ Սարգսյանն էլ, վարչապետն էլ սկսել են իրենց ելույթներում անդրադառնալ այդ խնդրին:

– Սա այլ հարց է: Վարչապետը մի օր կարող է հայտարարել`բա ի՞նչ անենք, թողնենք մնան, կրիտիկական զանգված հավաքվի, հեղափոխություն անի, իսկ դրանից հետո կարող է հայտարարել տրամագծորեն հակառակը: Այստեղ լրջության խնդիր կա: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա և՛ ընդդիմության կողմից, և՛ օվկիանոսից այն կողմ գտնվող վերլուծաբաններ են արձանագրում խնդրի մասին, «Հիմա»-ն էլ մարտից սկսած այս խնդիրը բարձրացրեց և հետևողականորեն փորձում է կասեցնել ռուսական միգրացիոն կենտրոնների գործունեությունը: Նախապես ուզում եմ նշել, որ մեր պայքարը Ռուսաստանին դեմ չէ, այլ ընդհանրապես Հայաստանից անկանոն կազմակերպված, համակարգված արտագաղթի դեմ է, որի տեխնիկական մասը ապահովում են ռուսական միգրացիոն կենտրոնները: Փորձեմ անդրադառնալ դրանց իրավական մասին: Նախ ասեմ, որ մենք դիմեցինք համապատասխան սուբյեկտների` արդարադատության նախարարություն և արտաքին գործերի նախարարություն կոնկրետ հարցադրմամբ, թե ինչ իրավական հիմքերով են դրանք այստեղ գործում: Արտաքին գործերի նախարարությունից եկավ պատասխան, թե դրանք գործում են ըստ համաձայնագրի ընդունման հիման վրա և կոչվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կամավոր վերաբնակեցման գոծընթացի կարգավորման մասին համաձայնագիր: Ի՞նչ ենք տեսնում համաձայնագրի երկրորդ հոդվածում. վերաբնակ կողմերից որևէ մեկի պետության քաղաքացին, որը կամավոր լքում է իր մշտական բնակության պետությունը և մշտական բնակության է տեղափոխվում իր քաղաքացիության պետության տարածք: Սա նշանակում է, որ այս համաձայնագիրը վերաբերում է Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներին, ովքեր ցանկանում եմ մշտապես վերաբնակվել ՌԴ-ում և ընդհակառակը՝ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին: Ծրագրի` «Հայրենակիցների» ամբողջական անվանումն է «ՌԴ դաշտային միգրացիոն ծառայության Հայաստանի ներկայացուցչություն»: Սա նշանակում է, որ օտարերկրյա պետության կառավարության կառույցում գտվող իրավաբանական կառույցի առանձնացված ստորաբաժանումն է: Որպես այդպիսին`այդ ստորաբաժանումը պետք է գրանցված լինի ՀՀ տարածքում՝ ՀՀ օրենսդրության սահմանվածք կարգով:

Այսպիսով, այդ միգրացիոն ծառայությունը որևէ ընդհանուր բան չունի այն համաձայնագրի հետ, որը, ըստ արտաքին գործերի նախարարության պաշտոնական գրության, պաշտոնական հիմք է ծառայում այս միգրացիոն ծառայության գործունեության համար: Այս ծրագրի գործունեությունը կարգավորվում է ՌԴ օրենքներով: Այսինքն` այս ծրագիրն ունի որոշակի կարգավորում, վերաբերում է միևնույն պետության մեջ ծնված քաղաքացիներին և նրանց ժառանգներին (ենթադրվում է, որ դա ԽՍՀՄ-ն է), այն մարդկանց, ովքեր կիսում են Ռուսաստանի մշակույթը, գիտեն լեզուն, Սահմանադրությունը և այլն: Դա իրենց իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է: Եվ ՀՀ տարածքում չի կարող գործել մեկ այլ պետության իրավական համակարգում կարգավորված ծրագիր:

– Հասցրե՞լ եք պարզել՝ քանի ընտանիք է արտագաղթել:

– Մենք սկզբունքորեն չենք հավատում վիճակագրությանը: Մոտավորապես 1000 ընտանիք է նշվում: Նախ`1000 ընտանիքն արդեն հսկայական թիվ է: Սա նշանակում է տասը սահմանամերձ գյուղ, որը Հայաստանի պարագայում, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ազգային անվտագությանը սպառնացող թիվ է: 

– Սա, ըստ Ձեզ, հայաթափմա՞ն ծրագիր է:

– Շատ է խոսվել այս հարցի շուրջ: Մենք կիսում ենք մտահոգությունները: Գործընթացների տրամաբանությունը տանում է նրան, որ սա համակարգված, նպատակամղված ծրագիր է՝ Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածից ազատվելու համար:

– Իսկ ինչո՞ւ եք կենտրոնացել հենց «Համերկրացիներ» ծրագրի վրա, կան նաև կանադական նմանատիպ ծրագրեր` մի փոքր խստացված, որոշակի թեսթային համակարգով:

– Իհարկե, ծանոթ ենք, սրանք հիմնականում կրթական ծրագրեր են, որոնք կարգավորված են համապատասխան իրավական ակտերով, կա «Գրին քարտը» և կան այլ ծրագրեր, բայց այս ծրագրերից որևէ մեկը զանգվածային բնույթ չունի, այնտեղ ոչ ոք չի գալիս (կոպիտ ասած) «վերբովկա» անում քաղաքացիներին, որ նրանք գնան ընտանիքներով, արմատով կտրվեն, զանգածաբար գնան բնակավելու իրենց երկրներում: Սա զանգվածային անվտանգության անմիջական սպառնալիք չի ստեղծում: Դրա համար է մեր գործունեությունը կոնկրետ ուղղված ռուսական ծրագրի դեմ: Սա նվաստացուցիչ է ինքնիշխան պետության քաղաքացիների համար: Սա է խնդիրը… 

– Սա ազգադա՞վ ծրագիր է, որ իրականացնում են ՀՀ իշխանությունները:

– Կարծում եմ` խորապես անտարբեր են պետության հետ կապված ցակացած հարցի շուրջ, և այս ճանապարհին իրենց համար ամեն ինչ երկրորդական է: Ես չէի ասի, որ նպատակամղված ուզում են Հայաստանը տանել կործանման, բայց նրանք ունեն նպատակ վերարատադրվելու: Մի օրինակ բերեմ` կրպակների ապամոնտաժման խնդիրն այսօր ակտուալ է: Ես կողմ եմ, որ Հայաստանը ունենա ճարտարապետական գեղեցիկ տեսք, բայց արդյո՞ք այս պահին մեր հասարակության առաջ ծառացած առաջնահերթությունների մեջ առաջնային է քաղաքի արտաքին տեսքը և հացի փողը, որովհետև եթե դու ապամոտնաժում ես այդ ամբողջը, (պայմանական վերցնենք) 10.000 մարդ մնում է անգործ, որը այն բողոքական զանգվածն է, որ ընտրությունների ժամանակ քվերակելու է ընդդիմության օգտին, և հետո ինչ պետք է անի այդ զանգվածը, պետք է արտագաղթի: Սա հարձակում է փոքր և միջին բիզնեսի վրա, սա փաստ է, կրպակները ծայրամասերում չես տեսնում, բայց քաղաքի կենտրոնում հսկայական բետոնե կառույցները չե՞ս տեսնում, քաղաքային այգիները, Օղակաձև այգու այլանդակումը չե՞ք տեսնում, եթե այդքան հետևողական սկզբունքային մարդիկ եք, գեղագիտական բարձր ճաշակ ունեք, խնդրեմ՝ զբաղվեք նաև դրանով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում