Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու. Ժիրայր Սեֆիլյան

Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ժիրայր Սեֆիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման տարելիցին ընդառաջ։

«Վաղը հուլիսի 17-ն է։

2016 թվականի հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ սկսված ազատագրական գործընթացը ժողովուրդն իր ձեռքից բաց թողեց։ Իհարկե, նկատի չունեմ այդ օրերին ապստամբների կողքին կանգնած մեր հայրենակիցներին։ Սակայն նրանց ընդվզումը բավարար չեղավ, քանի որ մեծ մասը սահմանափակվեց ապստամբության և ապստամբների հանդեպ ներքին համակրանքով։

Առանց չափազանցության, դա մի բացառիկ հնարավորություն էր։ Հետ նայելով ստիպված ենք ցավով արձանագրել, որ այդ հնարավորությունն անտեսելու և բաց թողնելու հետևանքով 4 տարի անց եղավ արհավիրք․ ունեցանք հազարավոր զոհեր և Հայրենիքի տարածքից մեզ համար շատ մեծ կորուստ։

Այդուհանդերձ, ապստամբության արթնացումի և ժողովրդի ոչ բավարար ակտիվության պատճառով ապստամբների բանտում հայտնվելու հանգամանքի պատճառներով սկսվեցին խորքային խմորումներ։ Արդեն ամիսներ անց առաջացավ մեծ լարում ընդդեմ ռեժիմի և համակարգի, որն իր գագաթնակետին հասավ 2018 թվականին։

Հակառակորդը՝ Մոսկվան, ուշադրությամբ հետևում էր զարգացումներին և, երբ տեսավ, որ տեղի է ունենալու համաժողովրդական ապստամբություն, կեղծ հեղափոխությամբ կանխեց համակարգի տապալումը և հնարավորություն ապահովեց Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խլելու իր պլանն իրագործելու համար։
Այժմ կարող ենք ասել, որ արտաքուստ հակառակորդին հաջողվել է մեզ նորից տեղավորել իր պլանի շրջանակի մեջ՝ այդ փուլն ավարտելով բացառապես դավաճաններից ու խեղկատակներից բաղկացած խամաճիկների խորհրդարանի ու կառավարության ձևավորմամբ։

Սակայն այս երևույթը բերելու է ավելի խորքային արթնացման ու դիմադրության։ Եթե այն ժամանակ ապստամբների բանտում լինելու հանգամանքն էր ամեն օր սնուցում լարումն ու դիմադրության մղումը, ապա ներկայումս դա տեղի է ունենալու մեզ պարտադրված դավաճանական ու խամաճիկային խորհրդարանի գործունեության հետևանքով։ Այսպես կոչված նախկինների և ներկաների նկատմամբ կանխատեսելի գարշանքն ու թշնամական օտարացումը խորանալու է ամեն օր, ամեն ժամ։ Զուգահեռաբար ամրապնդվելու է այն համոզմունքը, որ դրանք նույնն են և գործում են ըստ Մոսկվայի միասնական պլանի։
Պետք է հասկանանք, որ այս անգամ չենք կարող բաց թողնել առաջացող հնարավորությունը, եթե ուզում ենք խուսափել նոր արհավիրքից։

Նաև պետք է հասկանանք, որ նախորդ անգամվա համեմատությամբ շատ բան է փոխվել։ Համակարգն էապես թուլացել է և քայքայման ընթացքի մեջ է։ Եվ, որ եթե նախորդ անգամ համաժողովրդական ընդվզման հասունացման համար անհրաժեշտ եղավ 2 տարի, ապա այս անգամ դա լինելու է ընդամենը ամիսների ընթացքում։

Ուստի պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն և սկսենք կառուցել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ազգային պետություն»,- հայտարարել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում