Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Բոլոր լիբանանահայերի աչքը սևեռված է հայրենիքի վրա. եթե պետք է գաղթեն, ապա պիտի գան Հայաստան, ուրիշ տեղ չունեն գնալու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանը

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել: Երկրում առկա իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում այս փուլում, ի՞նչ ակնկալիքներ կան, արդյոք հրաժարականները հարցի լուծում են:

Սա մի քիչ անակնկալ էր բոլորի համար, որովհետև հիմա լրիվ մնացինք մթության մեջ, մտանք փակուղի: Հիմա, երբ վարչապետը հրաժարական տվեց, երկրի նախագահը բոլոր պատգամավորներին նորից պետք է կանչի և նոր վարչապետի անուն ներկայացնի: Այս զարգացումը անսպասելի էր և անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Պատահական չէ, որ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ այդ անորոշության ֆոնին: Մարդիկ երեք օր ճանապարհները փակեցին, անիվներ այրեցին, եթե այսպես շարունակվի, ժողովուրդը սովի է մատնվելու: Բոլորը սպասում են, թե ինչ է լինելու առաջիկա օրերին: Բավական մթագնեց հորիզոնը: Ես, որ 35 տարի ապրում եմ Լիբանանում, երբեք այսպիսի ծանր ու լուրջ ճգնաժամ չէի տեսել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում տեսնենք, թե ում անունը կներկայացնեն որպես վարչապետ:

Պարոն Դաքեսյան, Հայաստանից ի՞նչ ակնկալիքներ ունեն լիբանանահայերը:

Որքան որ ճգնաժամը խորանա այստեղ, կացությունը դժվարանա, բոլոր լիբանանահայերի աչքը սևեռվել է Հայաստանի վրա: Բոլորն ուզում են տեղափոխվել Հայաստան, բայց տնտեսական դժվարությունների առջև են: Գիտեք, որ բանկերում ունեցած փողերը չեն տալիս: Եթե մարդիկ մի քիչ կարողություն ունենան ճամփորդելու, ուղիղ գալու են Հայաստան: Բարեբախտաբար, Հայաստանում ընտրություններից հետո կարծես իրավիճակը խաղաղվում է, բնականոն կյանքի են վերադառնում: Մարդիկ այդ համոզումը ունեն, որ Հայաստանը կամաց-կամաց լավանալու է և լիբանանահայերը կտեղափոխվեն Հայաստան: Ուրիշ ո՞ւր պետք է գնան: Հեռավոր Ամերիկա չեն գնալու:

Փաստորեն լիբանանահայերը գումարներ ունեն բանկերում, որոնք չեն կարողանում հանել, որ կարողանան Հայաստան գա՞լ:

Այո, մեծ մասը այդ վիճակում է, բայց բոլորի աչքը սևեռած է Հայաստանի վրա: Եթե պետք է այստեղից գաղթեն, պիտի գան Հայաստան, ուրիշ տեղ չունեն գնալու: Այլ տեղերում շատ ավելի դժվար է լինելու, գոնե Երևանում մի կերպ յոլա կգնան: Բայց սպասում են, որ դոլարի փոխարժեքը մի քիչ կայունանա: Գնալով բարձրանում է, մարդիկ հուսալքված են: Շատ դժվար, ծանր հանգրվան է, տեսնենք, թե ոնց ենք այդ հանգրվանը շրջանցելու:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում