«Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխաանքները դեռ շարունակվում են»,- տեղեկությունը Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Երեկ ահագին դժվար է եղել որոնողական աշխատանքները` եղանակային պայմաններից ելնելով, քանի որ մառախուղը շատ խիտ էր: Հիմա համեմատաբար ավելի լավ է և շարունակվում են որոնողական աշխատանքները»,-ասացին ՊՆ-ից:
Հիշեցնենք` մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։