Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

50 տոկոսանոց կոնտրաստային արդյունք ․ Հայկական թիմերի ելույթների հետագիծը․․․

Եվրագավաթների խաղարկությանը մասնակցող հայկական չորս ակումբներից երկուսը հաղթահարեցին որակավորման առաջին փուլը։ Չեմպիոնների լիգայում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայքարից դուրս թողեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։ Առաջին խաղում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղալուց հետո «Ալաշկերտը» Երևանում, լրացուցիչ ժամանակում առավելության հասավ 1։0 հաշվով։ Հայաստանի գավաթակիր «Արարատը» Հունգարիայում «Ֆեհերվարի» հետ 1։1 խաղալով, Գյումրիում առավելության հասավ 2։0 հաշվով։ Բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» երկու հանդիպումներում միևնույն 0։1 հաշվով զիջեց սլովենական «Մարիբորին»։ Եվ վերջապես ՀՀ փոխչեմպիոն «Նոան» ֆիննական «ԿուՊՍ»-ին Երևանում 1։0 հաշվով հաղթելուց հետո պատասխան խաղում ջախջախիչ պարտություն կրեց 5։0 հաշվով։ Ինչպե՞ս գնահատել հայկական թիմերի ելույթները եվրագավաթների որակավորման առաջին փուլում։ 4 թիմերից ամենաուժեղ կազմը ունի «Ալաշկերտը», որը Ուելսի չեմպիոնի հետ հանդիպումից առաջ համալրվել էր ևս 8 ֆուտբոլիստներով։ Հայաստանի չեմպիոնը պարտավոր էր հաղթել կարգով մի քանի անգամ ավելի ցածր մրցակցին և լուծեց խնդիրը։

Այո, «Ալաշկերտից» ակնկալում էինք ավելի արդյունավետ խաղ, բայց․․․։ Եղան տակտիկական որոշակի սխալներ, որոնք կարելի է շտկել։ Պարզագույն օրինակ, պատասխան խաղում «Ալաշկերտին» հաղթանակ պարգևած ֆրանսիացի Վենսան Բեզեկուրը չգիտես ինչու խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 111-րդ րոպեին։ Փոխարենը երկրորդ դաշտ մտան Նիկիտա Տանկովը և Գրիգոր Աղեկյանը, որոնք ոչնչով աչքի չընկան։ Մեր չեմպիոնի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հիմնական խնդիրը առաջիկա խաղում թիմի ողջ ներուժը օգտագործելն է։ Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է Մոդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 28-ին Տիրասպոլում։ Մեր 4 թիմերից թերևս «Արարատի» ելույթը կարելի է որակել գերազանց։ Երևանյան թիմը ցուցադրեց որակյալ ֆուտբոլ հաղթահարելով կարգով անհամեմատ ավելի բարձր հունգարական «Ֆեհերվարի» արգելքը։ Վարդան Բիչախչյանի թիմն ըստ էության արեց անհնարինը։ Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության երկրորդ փուլում Արարատի մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» ակումբը։ Առաջին փուլում «Շլյոնսկն» ընդհանուր 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական Պաիդե ակումբին։ Լեհաստանի նախորդ առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։ Նշենք, որ «Շլյոնսկն» որակապես ավելի թույլ է «Ֆեհերվարից»։ Առաջին հանդիպումը «Արարատը» կանցկացնի հուլիսի 22-ին սեփական հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը հուլիսի 29-ին՝ Լեհաստանում։ «Արարատի» հաղթանակի ֆոնին «Ուրարտուի» ելույթը «Մարիբորի» դեմ կարելի է որակել ոչ բավարար։

Այո, մրցակիցն ավելի ուժեղ էր, բայց․․․։ Ուժեղ էր նաև «Ֆեհերվարը»․․․։ Մեծ հաշվով «Ուրարտուն» պայքարեց մինչև վերջ և վատ չխաղաց, բայց ընդունենք, որ սլովենական թիմին այնուամենայնիվ կարելի էր հաղթել։ Ինչ վերաբերվում է «Նոային», ապա այս թիմի արդյունքը կարելի է գնահատել մեկ բառով՝ հիասթափեցնող։ Մրցաշրջանից հետո թիմի ղեկավարությունը դիմեց արմատական կադրային փոփոխությունների։ Հեռացավ գլխավոր մարզիչը ինչպես նաև առանցքային բազմաթիվ ֆուտբոլիստներ։ Դրա հետևանքով Հայաստանի առաջնությունում կայուն և որակյալ խաղ ցուցադրող թիմի խաղը կտրուկ անկում ապրեց։ Թե ինչով էր պայմանավորված նման որոշումը դժվար է ասել։ Անցյալ տարի «Նոան» Եվրոպա լիգայում որակավորման առաջին փուլում 4։1 հաշվով զիջել էր ղազախական «Կայրաթին» և դուրս էր մնացել հետագա պայքարից։ Կարծում ենք՝ այս արդյունքից հետո եվրագավաթներին կարելի էր ավելի լավ պատրաստված և պատասխանատու մոտենալ, բայց․․․։ Երկրորդ տարին անընդմեջ «Նոան» պարտություն է կրում խոշոր հաշվով և ձախողվում։ Ընդհանուր առմամբ մեր թիմերը Եվրագավաթների առաջին փուլում ցույց տվեցին 50 տոկոսանոց կոնտրաստային արդյունք։

Այն գոհացնող համարել բնականաբար չի կարելի։ Հուսանք, որ պայքարը շարունակող «Ալաշկերտն» ու «Արարատը» կզարգացնեն հաջողությունը։ Եվրոպական մրցասպարեզում ակումբներն առաջին հերթին ներկայացնում են մեր երկիրը և առաջնային խնդիրը Հայաստանի պատիվը բարձր պահելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում