«Ազգային շարժման» անդամներն ու նրանց աջակիցները ցույց են անցկացնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ:
Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը:
Տեղում են գտնվում պարեկային ոստիկանները, որոնք տարածքից դուրս են բերել մի քանի մարդու:
Դեպքի վայրից Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը հայտնել է, որ ցուցարարը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կոչ է արել պահպանել օրենքը: Ոստիկանությունը նրանց հորդորել է դուրս գալ երթևեկելի մասից և ճանապարհի վրա գրառումներ չանել: