Տոմսկի մարզում անհետացած Ан-28 ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են, լրագրողներին հայտնել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:
Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բակչարի շրջանում։ Մարդկանց տարհանելու համար այնտեղ ուղղաթիռներ են ուղարկել Տոմսկից։
Ճշտված տվյալներով՝ օդանավում եղել է 19 մարդ։