Սահմանային նոր լարումները և ներհայաստանյան սրացումները ուղիղ կապ ունեն միմյանց հետ. թիրախում «Զանգեզուրի միջանցքն» է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ում հայտնված «Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանը «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու ճարտարապետն է. Սա ահռելի ռիսկ է պարունակում:
Ներքաղաքական որոշ շրջանակներ Բաբաջանյանի կարծիքով՝ անհանգիստ են ՍԴ սպասվող որոշումից ․ «Որոշ շրջանակներ զգուշացնում են, որ պետք է հաշվի առնել ոչ թե ՍԴ-ում հնչած որոշ փաստեր,այլև մտքում ունենալ հնարավոր զարգացումները»: