Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Շանտաժ Կրեմլից, թե Կրեմլի հանդեպ. Հայաստանը չպետք է տրվի

Ռուսաստանի քաղաքական «ծրագրավորող» փորձագետ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Ռեգնումում, որտեղ խոսում է այն մասին, որ հետպատերազմյան փուլում Իլհամ Ալիևը սկսում է պարտվել Նիկոլ Փաշինյանին: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հանգամանքին, որ Ալիևը գնում է միջազգային դիվանագիտությանը հակընթաց ճանապարհով, երբ հայտարարում է հակամարտության ավարտի և Մինսկի խմբի անելիք չունենալու մասին: Տարասովի այդ անդրադարձում սակայն հայկական կողմի համար «ականջ շոյող» այդ տրամաբանության տակ կան բավականին մտահոգության, կամ նվազագույնը աչալրջության կարիք ունեցող տողատակեր: Մասնավորապես, Տարասովը ընդհուպ ուղիղ տեքստով խոսում է, որ Ալիևի այդ դիրքորոշումների պայմաններում կարող է հնարավոր լինել Մոսկվա-Բաքու ուղիղ շփում՝ Արցախի կարգավիճակի, խաղաղապահների տեղակայման հարցի հեռանկարի թեմայով:

Տարասովը գործնականում խոսում է ոչ թե կամ ոչ միայն Փաշինյանին Ալիևի պարտվելու, այլ Արևմուտքին Ռուսաստանի պարտվելու մասին: Իհարկե այդ պարտությունը ռազմավարական իմաստով շատ ավելի վաղ պատմություն և ընթացք ունի, սակայն դա այլ հարց է: Տարասովը ակնարկում է, որ Մինսկի խմբի համանախագահության օրակարգը առաջ մղելու արևմտյան քաղաքականությունը հասնելու է նրան, որ օրակարգում կարող է հայտնվել կամ ամրանալ ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցը, այլ նաև խաղաղության պահպանման միջազգային մեխանիզմների, որոնք կարող են «մարգինալացնել», առնվազն զրկել «անայլընտրանք» կարգավիճակից ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Արցախում: Ահա այդ համատեքստում Տարասովը գործնականում առաջարկում է դրան դիմակայել Մոսկվա-Բաքու երկկողմ, դե ֆակտո եռակողմ՝ ներառյալ Անկարան, ձևաչափՈվ, դուրս թողնելով Հայաստանը, կամ այլ կերպ ասած Արցախը անջատելով Հայաստանից ռազմա-քաղաքական առումով: Հնարավոր է, որ սա նաև զգուշացում է վերջին օրերին Երևանի, Փարիզի, Բրյուսելի հետ բավականին ինտենսիվ շփումներ ունեցող Երևանին, թեև Երևանը դրանցով հանդերձ չի դադարեցրել շփումները նաև Մոսկվայի հետ: Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափով քննարկումներին և խաղաղության ուղղությամբ աշխատանքին, և չնայած ադրբեջանական սադրանքներին, չի շեղվելու դրանից: Երևանն այդպիսով հստակ արձանագրում է, որ Ռուսաստանը չունի «խանդի» կամ «գցվածության» մասին մտածելու առիթ, և հակառակը՝ Երևանի հավատարմության պայմաններում Ռուսաստանը կարող է պարզապես հայտնվել Հայաստանին «գցողի» վիճակում, և ավելի ու ավելի բաց: Ահա այդ ֆոնին Նախիջևանի ուղղությամբ շարունակում է լարված մնալ հուլիսի 14-ից բռնկված իրավիճակը, ինչը հնարավոր է մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումն է Ռուսաստանի վրա՝ Հայաստանին իրենց օրակարգը պարտադրելու մարտավարության շրջանակում:

Ակնառու է, որ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարողանում անել դա և այդ հարցում Երևանը ստանում է շոշափելի քաղաքական աջակցություն Արևմուտքից: Ահա այդ իրավիճակում, փաստացի առաջին անգամ, թեև փորձագիտական մակարդակով, սակայն Ռուսաստանում քաղաքական «ծրագրավորման» նշանակալի հարթակի համբավ ունեցող տիրույթից հնչում է Արցախի հարցում Մոսկվա-Բաքու ուղիղ քննարկման գաղափարը, որպես գուցե շանտաժ կամ զգուշացում Հայաստանին: Հայաստանը չպետք է ենթարկվի շանտաժին, հատկապես, որ այն կարող է գալ Բաքվից, որտեղից ի դեպ գալիս է այդ գաղափարի հեղինակը իր կենսագրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում