Wednesday, 29 05 2024
Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին
Սուրեն Պապիկյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբերյանում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է
19:10
Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Կաթողիկոսին թույլ չեն տվել բարձրանալ՝ պետական արարողակարգի պահանջով. ՆԳ փոխնախարար
Հող հանձնելու հարցադրում ինձ մի արեք, ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում
Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետի վեճը՝ ՆԳՆ շենքի մոտ
Դատարանը քննել է Սեյրան Օհանյանի եւ մեկ տասնյակ այլ անձանց դեմ հարուցված գործը
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:00
Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին
Վստահ եմ՝ դրանք ՀՀ դե յուրե տարածքներից չէին․ ԳՇ պետ
Եթե սրբազան շարժում է, ուրեմն ոստիկանությանն էլ սրբազան ծառայություն է. Անդրանիկ Քոչարյան
Ինչու՞ չի եկել Վահե՛ Ղազարյանը. վեճ` իշխանության և ընդդիմության միջև ԱԺ-ում
18:40
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում
18:30
Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել լեհ զինվորի դանակահարությունից հետո
18:20
Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին
18:13
Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
18:10
Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»
17:50
Իսպանիան ետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից
Մեհրաբյան Online
Էրդողանը Նեթանյահուին մոլագար է անվանել
17:30
Շվեդիան Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի նոր օգնություն կտրամադրի
17:20
Բլինքենը մեկնել է Մոլդովա
17:10
Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հեռահար զենք կմշակեն
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
16:50
Հունական բեռնանավը վնասվածքներ է ստացել, ենթադրաբար, Եմենի հութիների գրոհի հետևանքով
16:50
Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը հասել է 84,4 դոլարի

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել: Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը մեկտեղում է աշխատանք փնտրողներին և գործատուներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում: Այն նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:

«Յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում, իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում, ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի նպատակային, ավելի հարմար աշխատանք: Հաջորդ առավելությունն այն է, որ հարթակից օգտվելը, եղած ծառայություններն անվճար են»,-ասաց Անահիտ Պարզյանը: Հարթակում շահառուների գրանցումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություններում: Քաղաքացիները մոտենում են ծառայությունների գրասենյակներ և գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո քաղաքացիները կարող են բացել օգտանուններ՝ ունենալով անհատական էջեր: Շահառուի կողմից ներմուծված տեղեկությունը հավաքագրվում է հայերենով, սակայն հարթակն ունի ավտոմատացված մեխանիզմ, որով տեղեկությունը կարող է փոխանցվել ռուսերենով:

Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Կա ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանքի հնարավորություն:Անահիտ Պարզյանը նշեց, որ այս հարթակի ստեղծման նպատակներից մեկը ռիսկերի նվազեցումն է:

«Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն աշխատանք փնտրում էին, քիչ չէին դեպքերը, որ հայտնվում էին խաբված իրավիճակում: Հարթակի ստեղծման նպատակն այն է, որ այդ իրավաբանական անձինք նույնականացվեն: Ամեն դեպքում կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը: Նրա խոսքով, ստեղծված հարթակը լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:

Հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա: Ակնկալվում է, որ այն աշխուժություն կմտցնի զբաղվածության շուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում