Wednesday, 29 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես «ծնկի բերել» միլիոնանոց տղերքին․ «Արարատի» ֆենոմենը․․․

Երևանի «Արարատը» կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ շրջանում է։ Հայաստանի գավաթակիրը ցուցադրելով բարձր որակի ֆուտբոլ պայքարից դուրս թողեց Հունգարիայի ուժեղագույն ակումբներից՝ «Ֆեհերվարին»։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատն» առավելություն ուներ, իսկ «Ֆեհերվարը» հիմնականում հակագրոհում էր: Երևանի «Արարատը» կարողացավ բացել հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին: Մոտ 25 մետր հեռավորությունից տուգանային հարվածը գերազանց իրացրեց Դիմիտրիյե Պոբուլիչը: Վերջինս գոլի հեղինակ էր դարձել նաև դիմակայության առաջին մրցավեճում։ Խաղակեսի վերջնամասում «Ֆեհերվարը» տիրելով նախաձեռնությանը պաշարել էր «Արարատի» կիսադաշտը: Երևանյան ակումբը հաջողությամբ պաշտպանվում էր: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատի» նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆեհերվարը» մեծ ուժերով նետվել էր գրոհելու: «Արարատին» հաջողվեց վերականգնել գրոհների և խաղի հավասարությունը ու նույնիսկ մի քանի շատ իրական հնարավորություններ ուներ կրկնապատկելու հաշվի առավելությունը: Խաղի 85-րդ րոպեին «Արարատի» դարպասապահ Երմակովի փոխանցումից հետո մեր թիմի առավելությունը կրկնապատկեց Սիլուեն: Հաղթեցինք 2։0 հաշվով։

Հաղթեցինք մի թիմի, որի կազմում ելույթ են ունենում Հունգարիայի ազգային հավաքականի մինագամից 5 ֆուտբոլիստներ։ Երեկվա մրցավեճում իր թիմին փորձում էր առաջ մղել Աթլիա Ֆիոլան, որը Եվրո-2020-ում գրավել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասը։ Այդ խաղում Հունգարիան սենսացիոն արդյունք էր գրանցել մրցավեճն ավարտելով 1։1 հաշվով։ «Ֆեհերվաը» համալրված է նաև բարձրակարգ լեգեոներներով։ Համեմատության կարգով նշենք, որ «Ֆերերվարի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 միլիոն եվրո։ Միչ դեռ, «Արարատի» խաղացողների ընդհանուր տրանսֆերը ընդամենը 3․9 միլիոն եվրո։ «Ֆեհերվարի» կազմում խաղում են մեկ միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող միանգամից 8 ֆուտբոլիստներ, իսկ «Արարատի» ամենաթանակ ֆուտբոլիստը Մորի Կոնեն է, ում տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է։ Ավելին մրցաշրջանի ավարտից հետո «Արարատից» հեռացել էին առանցքային ֆուտբոլիստներ, Դավիթ Խուրցիձեն, Աղվան Պապիկյանը, Մաքսիմ Զադերական, Արտակ Եդիգարյանը և վերջապես հարձակման գծի առաջատար Ուրոշ Նենադովիչը։ Եվրագավաթներին ընդառաջ «Արարատն» ըստ էության զրկվել էր կես թիմից։ Նման իրավիճակում Հայաստանի գավաթակիրը «ծնկի» բերեց որակապես մոտ 10 անգամ ավելի ուժեղ ակումբին։

Ֆուտբոլային ճակատամարտում արձանագրված ըստ էության ֆենոմոնալ հաջողության գլխավոր հրամանատարը «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն է։ Վերջինս տակտիկական առումով ցույց տվեց «մաստեր կլաս»։ «Առաջին խաղից հետո ասել էի, որ ամեն ինչ որոշվելու է Գյումրիում: Քանի որ ՈւԵՖԱ-ն փոխել է արտագնա խաղի գոլի օրենքը, այդ պատճառով կողմերի շանսերը հավասար էին: Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Փառք ու պատիվ տղաներին, որ նվիրվեցինք խաղին ու կարողացան ցանկալի արդյունք գրանցել ու անցնել հաջորդ փուլ:Մրցակիցը շատ լավ թիմ էր, որակյալ խաղացողներով: Մենք գիտենք , որ մեկ վայրկյան ազատություն տալու դեպքում մեզ անախորժություններ են պատճառելու, բայց պահեցինք կարգապահությունն ու կարողացանք անցնել հաջորդ փուլ»,- խաղից հետո ասել է Բիչախչյանը: Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության երկրորդ փուլում Արարատի մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի Շլյոնսկ ակումբը։ Առաջին փուլում «Շլյոնսկն» ընդհանուր 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական Պաիդե ակումբին։ Լեհաստանի նախորդ առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։ Նշենք, որ «Շլյոնսկն» որակապես ավելի թույլ է «Ֆեհերվարից»։

Այս թիմի տրանսֆերային ընհանուր արեժքը 12․2 միլիոն եվրո է։ Կարճ ասած հաշվի առնելով «Արարատը» ցուցադրած խաղն ու արդյունքը կարող ենք ասել, որ մեր ունի իրական հնարավորություն հաղթահարելու նաև որակավորման երկրորդ փուլի արգելքը և շարունակելու պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։ Առաջին հանդիպումը «Արարատը» կանացկացնի հուլիսի 22-ին սեփական հարկի տակ, իսկ պատասխանը հանդիպումը հուլիսի 29-ին՝ Լեհաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում