Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայաստան-Ֆրանսիա. Մակրոնը գալիս է, ժամանակն է

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով հանդիպելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին: Մինչ այդ, Էմանուել Մակրոնին հղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խոսել էր հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի, առանձնաշնորհյալ հարաբերության մասին: Այդ հանգամանքը իհարկե անկասկած է, սակայն իր հետ բերում է նաև դրանից բխող մի հարց կամ խնդիր:

Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունն այդուհանդերձ ունի ամրագրման առարկայական անհրաժեշտություն: Խոսքը հայ-ֆրանսիական խոշոր գործակցության մասին է, որը թույլ կտա այդ հարաբերության առանձնաշնորհյալ բնույթը ներկայացնել կոնկրետ դրսևորումներով: Այլ կերպ ասած, հայ-ֆրանսիական խոշոր նախագծերի ժամանակն է, որոնք մասնավոր բնույթից զատ, կունենան նաև որոշակի միջպետական հատկանիշ կամ բաղադրիչ, այդպիսով իրապես ազդարարելով հատուկ հարաբերության իրականությունն ու գործնականությունը:

Ըստ այդմ, Էմանուել Մակրոնի առաջիկա Հայաստան կատարելիք այցը այդ իմաստով պետք է դառնա թերևս նշանակալի և բեկումնային: Ֆրանսիայի նախագահների Հայաստան այցը վաղուց զարմանալի երևույթ չէ: Հայաստան է այցելել Ժակ Շիրակը, Հայաստան է այցելել Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նաև Մակրոնն է Ֆրանկոֆոնիայի շրջանակում եղել Հայաստանում, և իհարկե միանգամայն ողջունելի է Պետական այցով այստեղ գտնվելու սպասումը, բայց հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպումներից այլևս բարձր պետք է լինեն առարկայական սպասումները, ու Երևանն ու Փարիզը պետք է պատրաստեն այցի այնպիսի օրակարգ, որը նշանակալի կլինի թե երկկողմ հարաբերության իմաստով, թե ռեգիոնալ մեսիջի, հատկապես, եթե այդ օրակարգում առարկայական տեղ ունենա Սյունիքը՝ ռեգիոնալ զարգացումների ներկայիս էպիկենտրոնը: Պետք չէ ունենալ Սյունիքում ֆրանսիական զորքի պատրանք, բայց չպետք է պատրանք լինի Հայաստանում Ֆրանսիայի առարկայական, ուժեղ, գործնական տնտեսական-ենթակառուցվածքային ներկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում