Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Այս որոշումը լրացուցիչ սոցիալական լարվածություն կառաջացնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Արմեն Քթոյանը

https://factor.am/wp-content/uploads/2020/05/99425394_237629210998342_9212821144749473792_n-1024x576.jpg

-Պարո՛ն Քթոյան, կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նշվում է, որ արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ։ Ի՞նչ ազդեցություն սա կունենա տնտեսության վրա։

Եթե դիտարկենք, թե ինչ ազդեցություն կունենա այս որոշումը տնտեսության վրա, ապա այստեղ խնդիրներ կան այն առումով, թե որքանով է այս փոփոխությունը հաշվի առնում հանքարդյունաբերողների շահերը։ Ցանկացած նմանօրինակ փոփոխություն պետք է հավասարակշռված լինի շահերի տեսանկյունից։ Այո՛, սա բխում է պետության շահերից, և պետությունը հավելյալ գումար կգանձի, բայց արդյոք այն ամբողջությամբ համապատասխանո՞ւմ է հանքարդյունաբերողների շահերին, մենք հանքարդյունաբերողներին ընկալում ենք գործընկերներ, որոնց շահերը պետք է հավասարաչափ հաշվի առնվե՞ն, թե՞ ընկալում ենք որպես սուբյեկտներ, որոնք անխնա շահագործում են ընդերքը, և քանի որ շահագործում են, դրանից պետք է մեզ ավելի շատ փող տան։ Երկրորդ կոնցեպցիան այդքան էլ էֆեկտիվ չէ, և այդ տեսանկյունից ես վստահ չեմ, որ ոլորտի ներկայացուցիչների, տնտեսվարող սուբյեկտների մասով հավասարակշռված մոտեցում կա այստեղ, իրենց շահերը ամբողջությամբ հաշվի են առնված։ Շահերը հաշվի առնել ասելով նկատի չունեմ, որ իրենց բոլոր քմահաճույքները հաշվի առնվեն, բայց կան օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Օրինակ՝ թե՛ խոշոր, թե՛ միջին, թե՛ մանր հանքարդյունաբերողների նկատմամբ բեռ է կիրառվում, արդյոք այն տանելի կամ արդյունավետ, նպատակահարմար կլինի՞ փոքրերի համար։ Ես այստեղ  կասկածներ ունեմ, և մենք փոքրերի համար կարող ենք հավելյալ ռիսկեր ստեղծել, ինչի արդյունքում նրանք կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, քանի որ հանքագործության էֆեկտիվությունը խոշորների և մանրերի դեպքում տարբեր է, և եթե նույն հարկային բեռն ես դնում, այդ դեպքում դու փոքրերին դնում ես ոչ շահեկան վիճակում։ Սրա արդյունքը կարող է լինել փոքրերի համար լրացուցիչ խնդիրների առաջացումը, ոլորտի կենտրոնացման մակարդակի բարձրացումը։

Որոշակի էֆեկտներ է պարունակում նաև այն, որ պետությունը, գեներացնելով հավելյալ եկամուտ, կարող է այլ ուղղություններով վերաբաշխել, քան դա կանեին այդ ընկերությունների սեփականատերերը, բայց նորից դրա տնտեսական էֆեկտը ակնհայտ չէ։ Ընդհանրապես, այս պրակտիկան կիրառվում է աշխարհի շատ երկրներում, և որոշման հիմնավորման մեջ էլ այդ մասին խոսվում է, բայց այդտեղ տրամաբանության տարբերություններ, նրբություններ կան, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն, այլապես այս փոփոխությունները կարող են չծառայել նպատակին, որի համար արվում է։

-Նպատակներից մեկը, ըստ կառավարության, այն է, որ ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվել։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կտրուկ քայլեր ձեռնարկելու։ Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով բազմիցս հնչող այն հիմնավորումը, որ այս ընկերությունները գերշահույթով են աշխատում։

-Այո՛, գերշահույթի հարկման անհրաժեշտություն կա, բայց այստեղ խնդիրը մեխանիզմների մեջ է, տո՞ւրք ես սահմանում, հավասարաչա՞փ ես բաշխում բոլոր սուբյեկտների մեջ, թե՞ հաշվի ես առնում սուբյեկտի մեծ կամ փոքր լինելը։ Կարծում եմ՝ որևէ մեկը կասկածի տակ չի առնում, որ գերշահույթներից պետությունը պետք է ավելի շատ գումար ստանա, խնդիրն այն է, թե ինչպես դա պետք է կազմակերպվի։ Բացի այդ, արագացված պրոցես իրականացնելը չի նշանակում, որ ոլորտների մասնակիցների շահերը չպետք է  հաշվի առնվեն, որովհետև արագացված պրոցեսը կարող է անես և այդ պրոցեսի արդյունքում  մեկ-երկու ընկերություն մնան, բայց ավելի փոքրերը հայտնվեն բարդ ֆինանսական վիճակում։

Այսինքն՝ կարող է առաջացնել որոշակի լարվածությո՞ւն։

-Այստեղ լրացուցիչ սոցիալական լարվածություն կարող է առաջանալ։ Այսինքն՝ գերշահույթի առաջացում չի նշանակում, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով նմանօրինակ փոփոխություններ արվեն։ Բացի այդ, այստեղ այլ հարց էլ կա, այս կարգի որոշումներն ինչքան էլ կարճաժամկետ են համարվում, դրանք երկարաժամկետ բնույթ ունեն, այսինքն՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ պղինձը կէժանանա, հակառակը, թանկանալու միտում ունի, հետևաբար, գերշահույթի էֆեկտը երկարաժամկետ հատվածում պահպանվելու է։ Եվ այս տեսանկյունից անհրաժեշտ է, որ հանրության և շահառուների միջև լինի կոնսենսուս, որ այդ որոշումն ունենա բավարար չափի լեգիտիմություն։ Այս տեսանկյունից, օրինակ, ներկա ԱԺ-ով  այս որոշումն անցկացնելը ինչ-որ առումով խնդրահարույց է, սա տնտեսական, սոցիալական, քաղաքական ազդեցության բավականին լուրջ փոփոխություն է, և այն անցկացվում է հիմա, երբ նոր ԱԺ գումարմանը հաշված օրեր են մնացել, և այն որոշակի մտահոգություններ կարող է առաջացնել, որ այս իրավիճակում ցանկություն կա պարզապես արագ անցկացնել այս օրենքը հետագայում գլխացավանքից խուսափելու համար, որովհետև նոր ԱԺ-ով այն ավելի շատ հնչեղություն միգուցե ստանա և միգուցե աղմուկը ավելի շատ լինի։ Եթե նայում ենք անհրաժեշտությանը, ապա, այո՛, գերշահույթները պետք է հարկվեն, բայց դա պետք է արվի հավասարակաշռված ձևով բոլոր շահառուների հաշվի առնելով, իսկ արագ անցկացնելը որոշակի առումով ռիսկեր է ստեղծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում