Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Նարինե Հովակիմյանի՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի մասնակցությամբ։ Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Նիստի սկզբում մեղադրող կողմի միջնորդությանն անդրադարձավ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, կարծիք հայտնելով, որ այս փուլում դժվար է որևէ որոշում կայացնելը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Փաստաբան, Մարտի 1-ի տուժածների և իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ: