Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Գերմանիան Թուրքիայից և մյուս երկրներից պահանջել է դուրս բերել զորքերը Լիբիայից

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից, փոխանցում է ermenihaber-ը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ թվում՝ կանոնավոր զորքերը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի Հունիսի 23-ին Բեռլինում Լիբիայի թեմայով կայացած երկրորդ հանդիպման որոշումների իրականացումը։ Բեռլինի հանդիպմանը մասնակցել էին 16 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու ԱՄԷ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ստանձնել էին օտարերկրյա ռազմական ներկայացուցիչներին Լիբիայից դուրս բերելու պարտավորությունը։

Բայց նույն պարտավորությունները այդ երկրները ստանձնել էին նաև հունվարին կայացած առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես էլ սայլը տեղից չէր շարժվել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին Լիբիայում դեռևս շուրջ 20․000 օտարազգի զինվորներ կան։ Այդ զինվորների մեծ մասը կազմում են Սուդանից ու Չադից բերված վարձկանները։ Իսկ Թուրքիան, ի տարբերություն այլ երկրների, Լիբիայում պետական պաշտոնական զորք ունի։ Թուրքական բանակի ներկայությունը Լիբիայում հիմնավորվում է 2019 թվականի նոյեմբերի 27-ին Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» հետ ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության» համաձայնագրով։ Այդ պատճառով էլ Անկարան համոզված է, որ օտարազգի զինվորներին երկրից դուրս բերելու կոչերը ոչ մի կերպ իրեն չեն վերաբերվում:

Ավելի վաղ Թուրքիան ընդունել էր նաև, որ Լիբիայում ընթացող բախումներին մասնակցելու նպատակով նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել տարածաշրջան։ Բայց ներկայումս հստակ տվյալներ չկան այն մասին, թե այդ վարձկանների որ մասն է դուրս բերվել Լիբիայից, որ մասն է դեռ երկրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում