Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» քիչ առաջ Գյումրիում 2։0 հաշվով առավելության հասավ հունգարական «Ֆեհերվարի» նկատմամբ։ Այս թիմերի միջև Հունգարիայում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 է։
13 տարի անց մասնակցելով եվրագավաթների մրցաշարին «Արարատը» փառահեղ հաջողության հասավ պայքարից դուրս թողնել հզոր մրցակցին, որի կազմում հանդես են գալիս Եվրո-2020-ին մասնակցած Հունգարիայի ազգային հավաքականի 5 ֆուտբոլիստեր։