Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե թուրքներն ու ռուսներն ընդդիմանան այդ պրոցեսին, ի՞նչ լուծումներ ունեն արևմտյան համանախագահները

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը հուլիսի 13-14-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներում քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։ «Ես խոսել եմ մեր համատեղ գործողությունների մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներ, օգնելու հասնել կայուն խաղաղության Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասել է Ժան Իվ լը Դրիանը ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներից հետո արված ամփոփիչ հայտարարությունում։ Նշենք, որ ԱՄՆ այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը, մասնավորապես, հանդիպել է ամերիկացի իր գործընկերոջը՝ Էնթոնի Բլինքենին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանին, Սենատի մի քանի ներկայացուցիչների։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչ գործիքակազմ ունեն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան կոնկրետ գործողություններ անելու համար․ «Բայց անկասկած է նաև, որ նրանք ունեն քաղաքական ներուժ՝ համատեղ աշխատանքի  միջոցով ազդել, առաջին հերթին, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վրա և բերել Ադրբեջանին  բանակցությունների շրջանակում Արցախի   կարգավիճակի վերջնական հարցի քննարկմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ ամբողջ հարցն այն է, թե Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ինչ լուծումներ ունեն Ռուսաստանի ու Թուրքիայի մասով, եթե թուրքերն ու ռուսները ընդդիմանան այդ պրոցեսին․«Մենք գիտենք, որ նրանք միասին աշխատում են ու փորձում են միասնական ձևաչափով կառավարել հետպատերազմական տարածաշրջանը։Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ Մակրոն-Պուտին դեռևս մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում դարձյալ խոսվել էր համատեղ անելիքների ու ծրագրերի մասին։ Ու այդ իմաստով կարծում եմ, որ խոսակցությունները ծավալվում են շատ երկար ժամանակ։ Բայց ես կդժվարանամ ասել, թե դրանք ինչ առարկայականություն են պարունակում լուծումների իմաստով»։

Հակոբ Բադալյանը չի կարծում, թե առկա է Մինսկի խմբի պառակտման հարց․<Կա Մինսկի հետագա ճակատագրի ու գործունեության հարցը։ Այդ խումբը շարունակելու՞ է իր աշխատանքը եռանախագահության ձևաչափում, թե ներկայումս քննարկումներ են ծավալվում ընդհուպ ձևաչափի փոփոխության վերաբերյալ՝ ես նկատի ունեմ համանախագահող պետությունների միջև, նաև գուցե այլ կենտրոնների միջև։Այսինքն՝ այստեղ խնդիրը պառակտվածությունը չէ, որովհետև մենք այստեղ տեսնում ենք բավականին նկատելի են շահերի տարբերությունները, որ կան համանախագահ երկրների միջև, դիրքորոշումների տարբերությունը, որ ունեն Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Այս իմաստով, իհարկե ակնհայտ է, որ Մինսկի խումբը վաղուց որպես ֆորմատ կենսունակ չէ։Բայց այն պահպանվում է ու դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ դրա պաշտոնական կազմալուծումը գոնե այս պահին չի բխում անդամներից որևէ մեկի շահերից։ Հետևաբար խնդիրն այն է, թե նրանք  ինչպես են պատկերացնում հետագա աշխատանքը ու արդյոք կա երեքի իրական շահագրգռությունը ձևաչափն աշխուժորեն վերականգնելու հետ կապված, թե՞ այդ  ձևաչափի անվան տակ յուրաքանչյուրը փորձում է իր դիվանագիտական քաղաքական գիծն առաջ տանել՝ պարզապես չհրաժարվելով ձևաչափի դե յուրե առկայությունից՝ հեռանկարում որպես գործիքակազմ»։

Մեր զրուցակիցը  կարևոր է համարում, որ մենք փորձենք հնարավորինս ամրացնել  արևմտյան համանախագահների դիրքորոշումները և դրանք բովանդակային իմաստով կապակցել Հայաստանի հետ․ «Դա իհարկե բավականին բարդ ժամանակ է, որովհետև մենք որպես պետություն բավականին երկար ժամանակ՝ մոտ երեք տասնամյակ բաց ենք թողել։ Հասկանալի է, որ ինչպես մեզ հետ, նույն կերպ նրանք կապ ունեն նաև Ադրբեջանի հետ։ Այդ դիրքորոշումները ստանդարտ չեն ու պայմանավորված են տարբեր այլ, ավելի լայն նշանակության հարցերով։ Մեր խնդիրն է  հնարավորինս սերտ  միջավայր ձևավորել այդ դիրքորոշումները որպես հենման կետ ունենալու համար։Շատ ողջունելի է, որ դրանք հնչում են ու դրանց հետագա քաղաքական կապիտալիզացիան կախված է Հայաստանի աշխատանքից։ Կարևոր է նաև, որ Հայաստանը ձևավորի օրակարգեր, որոնք կենսունակ ու գրավիչ կլինեն միջազգային խաղացողների տեսանկյունից ու այդ օրակարգերի ձևավորման հարցում մենք պետք է ոչ միայն շեշտը դնենք ուղիղ ու անմիջականորեն այդ դիրքորոշումներն ունեցող երկրների հետ աշխատանքի վրա, այլ նաև փորձենք այդ օրակարգերի ձևավորման հարցում, առավելագույնս օգտագործել մեր համահայկական ներուժը, ձևավորել համահայկական օրակարգի որոշակի բազա, որը մեզ համար կարող է նաև արտաքին քաղաքական օրակարգի զգալի նախադրյալ ու հենակետ լինել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում