ՀՀ արդարադատության նախարարությունը վստահ չէ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի խոսքը խմբագրված չի եղել, բայց պահանջում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել։
ԲԴԽ նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց դատավոր Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիմքերը, համաձայն որի՝ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել ՀՀ ԱՆ Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ դատավորի կողմից դատավարական առերևույթ խախտում կատարելու վերաբերյալ։