Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրանցիների հոսքը դեպի Հայաստան կնվազի, ողջամիտ ժամկետը 5-7օր կլիներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը

-Պարոն Դավուդյան, Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ օտարերկրացիները պետք է 10 օր մնան Հայաստանում, կարո՞ղ է արդյոք պատճառ դառնալ իրանցիների հոսքի նվազման։ Նշվում է, որ շատերն արդեն իսկ չեղարկում են տոմսերը։

-Այո՛, Դուք իրավացի եք, իմ կարծիքով էլ Կովիդ-19-ի դեմ պատվաստման համար իրանցիների հոսքը դեպի Հայաստան կնվազի: Պատկերացրեք քաղաքացուն, որ կրկնակի պատվաստման համար պետք է երկու անգամ ճամփորդի Հայաստան և ամեն անգամ տաս օր մնա: Իրանցիները մասամբ դժգոհում են նաև Հայաստանի տուրիստական ծառայությունների գնից՝ ինքաթիռի տոմս և հյուրանոց, պետք է նկատի ունենալ նաև այն, որ Իրանի ազգային դրամը շատ արժեզրկված է: Իմ կարծիքով ՝ողջամիտ ժամկետը 5-7 օր կլիներ:

-Ընդհանրապես ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ այս հոսքը հայիրանական հարաբերությունների վրա։

-Անդրադարձը հակասական է, Իրանի հանրային կարծիքը և հիմնականում սոցցանցերը գնահատում են Հայաստանի բարեկամական քայլը, նշում են, որ Հայաստանի նման փոքր և պատերազմ տեսած երկիրն այժմ օգնության ձեռք է մեկնում իր հարևան ու բարեկամ երկրի քաղաքացիներին: Անշուշտ, կան նաև քննադատություններ, անկազմակերպված լինելու և պատվաստման համար նկատի առնված վայրերի անհարմարության վերաբերյալ՝ շոգ ամառ, արև և այլն: Իրանցի որոշ հայրենասեր բժիշկներ ևս սաստիկ քննադատեցին իրենց նախարարին և ակնարկելով Իրանում պատվաստանյութի պակասին և քաղաքացիների հարևան երկրներ մեկնելուն, հայտնեցին որ նա իրենց ազգային արժանապատվությունն է ոտնահարել:

-Պարոն Դավուդյան, ո՞ր պատվաստանյութն են իրանցիները նախընտրում ստանալ Հայաստանում։

Նրանք էլ հայերի նման լսել են Աստրազենեկայի  «թերությունների» մասին և նախընտրում են այլ պատվաստանյութեր, բայց Հայաստանում իրանցիներին հասանելի է միայն Աստրազենեկան:

Երևանի Հյուսիսային պողոտայի իրանցիների շարքում հանդիպեցի մարդկանց, որոնք Եվրոպա գնալու համար հենց ցանկանում էին Աստրազենեկայով  պատվաստվել, քանի որ  դա վիզա ստանալու նախապայման է: Լուրերի համաձայն Իրանի սև շուկայի ամենափնտրված և ամենաթանկ պատվաստանյութը՝ ամերիկյան ֆայզերն է՝ 2400 ԱՄՆ դոլար:

Իրանի կառավարությունը արդյոք խանդո՞վ է վերաբերում իրանցիների՝ Հայաստանում պատվաստվելուն։

-Այո, Իրանի առողջապահական ոլորտի պատասխանատուները Հայաստանի քայլին խանդով են վերաբերվում, քանի որ Իրանում պատվաստանյութի պակասի պատճառով առայժմ պատվաստում են միայն 66 տարիքից վեր անձանց, իսկ պաշտոնյաները հանրային քննադատության  ճնշման տակ քավության նոխազ են փնտրում և դա կարող է լինել Հայաստանի «ժամկետանց» աստրազենեկա պատվաստանյութը: Իրանը արտասահմանից շատ պատվաստանյութ ներկրելու փոխարեն ձգտեց ներքին արտադրանքին, բայց այդտեղ ևս առայժմ տեղքայլի մեջ է:

Հայիրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ տեսնո՞ւմ եք երկու երկրներում տեղի ունեցած ընտրություններից հետո։

-Հայաստանի ու Իրանի բարեկամությունը ավանդական է և խորքային. այդ հարաբերություններն ենթական չեն քաղաքական փոփոխությունների: Իրանը մեր երկրի անկախությունը ճանաչելուց ի վեր փոխել է հինգ նախագահ, իսկ մենք փոխել ենք երեք ղեկավար, բայց մեր հարաբերությունները դրանից երբեք չեն ազդվել: Երկու երկրների նոր իշխանությունները ևս հայտնել են, որ հավատարիմ են անցած տարիների ընթացքում կնքված բազում պայմանագրերի իրագործման, դրանց շարունակական ընթացքին և համագործակցությունը նոր որակի հասցնելուն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում