Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերաբերյալ: Իլհամ Ալիևն կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է», և որ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի: Ալիևը փաստացի հանդես է գալիս իր ծրագրային հայտարարություններով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: