Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես խուսափեցինք ֆուտբոլային «կատաստրոֆայից»․․․

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլ։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ծանր պայքարում մեր չեմպիոնը 1։0 հաշվով առավելության հասավ Ուելսի Չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» նկատմամբ։ Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտը» մի քանի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման: Երկրորդ կեսում եղանակային պայմաններն ավելի վատացան, ու խաղի ընթացքի վրա ազդեց քամու առկայությունը: «Ալաշկերտն» ակնհայտ առավելություն ուներ և գնալով մեծացնում էր ճնշումը մրցակցի դարպասին: Խաղն ի վերջո տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Առաջին 15 րոպեներին անդադար գրոհում էր հայկական ակումբը: Եվ վերջապես՝ խաղի 112-րդ րոպեին «Ալաշկերտը» բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Վենսան Բեզեկուրը։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Ուելսում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր, ոչ-ոքի 2։2 հաշվով։ «Խաղը մեր պլանավորածի պես էր ընթանում, թեև գիտեինք, որ լավ թիմի ենք դիմակայում։ Մենք պիտի հաշիվ պահեինք ու ստացվում էր մինչև «Ալաշկերտի» 5-րդ փոփոխությունը, նրանք բոլորն էլ ինչ-որ առումով բարելավեցին խաղը, իսկ մենք չունեինք այդ հնարավորությունը։Մի քանի ֆուտբոլիստ չկարողացան մասնակցել խաղի, որոշները գործի բերումով, քանի որ երկրորդ աշխատանք ունեն։ Բոլոր խաղացողներն էլ կողքից այլ աշխատանք ունեն»,- խաղից հետո ասել է «Կոնաս Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը։ Այո, «Ալաշկերտը» հաղթեց կիսապրոֆեսիոնալ թիմի, որտեղ հանդես եկող ֆուտբոլիստները ունեն նաև այլ աշխատանք։ Թե խաղով, և թե ֆուտբոլիստների որակով մերոնք մի գլուխ ավելի բարձր էին, բայց․․․։

Հաղթողին չեն դատում, բայց գրանցված արդյունքից հետո հարկ ենք համարում անել կարևոր մի դիտարկում։ Խոսքը վերաբերվում է ֆուտբոլային լեզվով ասած առաջին համարով խաղալու մասին։ Ավելի ստույգ հայկական ակումբները միջազգային ասպարեզում հաճախակի լուրջ խնդիրներ են ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ մրցավեճում։ Թելադրողի դերում լինելով խնդիրներ ենք ունենում առավելությունը դե յուրե ամրագրելիս։ Երեկ «Ալաշկերտը» գրոհեց շուրջ երկու ժամ և միայն Բեզեկուրի անհատական վարպետության շնորհիվ 112-րդ րոպեին հաջողության հասավ։ Ուելսի չեմպիոնը նպատակ ուներ խաղը հասցնելու 11 մետրանոց հարվածաշարի որտեղ հաղթելու հնարավորությունը 50/50-ի է։ Պատկերացնենք, եթե ուելսցիներին հաջողվեր հասնել նպատակին և հաղթել 11 մետրանոցներով։ Մեզ համար դա կլիներ «կատաստրոֆա»։ Առաջին հարցը որ կտայինք ինքներս մեզ կլիներ այսպիսին․ Ի՞նչպես կարող է անտիֆուտբոլ ցուցադրող, մի քանի անգամ ավելի թույլ թիմը հաղթել։ Պատասխանը մեկն է․ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի առաջին համարով խաղալու մարտավարությունը ձախողվեց։ Ի դեպ առաջին համարով խաղալու հետ լուրջ խնդիրներ ունեցել է նաև Հայաստանի ազգային հավաքականը։

Խոակին Կապառոսին կարծես հաջողվել է կոտրել ֆուտբոլային կարծրատիպը և մեր գլխավոր թիմը նույնիսկ ավելի ուժեղ մրցակիցների դեմ հարկ եղած դեպքում խաղում է առաջին համարով և հաջողության հասնում։ Հանուն արդարության նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը միայն մրցաշրջանի վերջնամասում էր միացել թիմին և տակտիկական պատրաստվածության առումով իդեալական պատկեր չենք կարող ունենալ։ Հաղթանակի ֆոնին չենք ցանկանում անդրադառնալ նաև այլ բացթողումներին և մարտավարական սխալներին։ Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» մրցելու է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Վերջինս բավական ուժեղ կազմ ունի և եվրագավաթներում լուրջ արդյունքներ է գրանցել։ Ասել սակայն, որ «Շերիֆը» հաղթահարելի մրցակից չէ միանգամայն ճշիտ չի լինի։ Երեկ համոզվեցինք, որ «Ալաշկերտն» ունի պոտենցիալ, որը պետք է ճիշտ օգտագործել։

Լիահույս ենք, որ որակավորման առաջին փուլից հետո Ալեքսանդր Գրիգորյանը հետևություններ կանի և առաջիկա դիմակայությունը անհրաժեշտ վերադասավորումներ կանի։ Որակավորման առաջին փուլում «Շերիֆը» երկու հանդիպումների արդյունքում 5։0 հաշվով առավելության է հասել Ալբանիայի չեմպիոն «Տեուտային»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում