Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Նշանակալի հետաքրքրություն Հայաստանի երկնքի հանդեպ. ինչ է կատարվում

Նախօրեին Հայաստանում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի և Էյր Արաբիա ավիաընկերության միջև: Այդ համաձայնագիրը Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելու մասին է: Իսկ այդ տեղեկությունն իր հերթին միայն ավիացիայի մասին չէ, անգամ միայն տնտեսության մասին չէ: Դա Հայաստանի հանդեպ ռազմավարական հետաքրքրության մասին է, որ դրսևորում է Արաբական Միացյալ էմիրությունները, որի երեք խոշոր ավիաընկերություններից մեկն է Էյր Արաբիան ու ներկայացնում է Շարժայի էմիրությունը: Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները դառնում են բավականին խոշոր ռեգիոնալ խաղացող մերձավորարևելյան ռեգիոնում: Թե ինչ նշանակություն ունի այդ ռեգիոնը հայության և Հայաստանի համար, մի կողմից շատ կարևոր է արձանագրել՝ անվտանգային, տնտեսա-քաղաքական,  ընդհուպ համահայկական զարգացման համատեքստում, մյուս կողմից թերևս նույնիսկ ավելորդ է՝ այդ ամենի բավականին ակնառու լինելու առումով:

Միաժամանակ, ավիացիան Հայաստանի համար ևս ռազմավարական ոլորտ է և այդ ոլորտի հանդեպ արտաքին խոշոր խաղացողներից մեկի հետաքրքրությունը, ոչ սովորական ներկայացվածության, այլ Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծման համատեքստում, նույնպես ստանում է կարևոր նաև քաղաքական նշանակություն: Այդ իմաստով, Էյր Արաբիայի և Հայաստանի գործակցության արդյունքում ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծումն ու դրա կայուն զարգացումը Հայաստանի թե ավիացիայի, թե ընդհանրապես պետական զարգացման համար կարող է ունենալ մեծ նշանակություն: Առավել ևս, եթե հիշենք, որ ընդամենը տարիներ առաջ քննարկվում էր Հայաստանում ռուսական մասնակցությամբ ավիափոխադրող ստեղծելու մասին, երբ վարչապետ էր Կարեն Կարապետյանը, որտեղ ռուսական մասնակցությունն էլ հիմնականում լինելու էր տեխնիկական հատկանիշների տեսանկյունից մեղմ ասած խնդրահարույց ռուսական արտադրության սուխոյ Սուպերջեթ օդանավերի տեսքով: Խոսվում էր մոտ 100 օդանավի մասին, ինչը հիմք էր տալիս մտածելու, որ Հայաստանի ավիափոխադրողը ռուսական կողմի համար կարող էր դիտվել ընդամենը որպես ոչ մի տեղ ըստ էության պահանջարկ չառաջացրած Սուպերջեթերի իրացման տեղ: Իսկ դրանք չեն ընդունվել անգամ ՌԴ նախագահական ավիապարկում, հենց տեխնիկական չափորոշիչների անկատարության պատճառով: Այստեղ սակայն խնդիրը ունի ավելի լայն նշանակություն:

Անկասկած է, որ հայկական ավիացիոն ոլորտը ունի բալանսավորման անհրաժեշտություն, քանի որ դրանում խիստ գերակշռում է ռուսական ներկայացվածությունը: Դա ունի որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, սակայն պատկերն ինքնին օբյեկտիվ դիտվել կամ ընկալվել չի կարող, քանի որ պետք է հավասարակշռություն, բազմազանություն, մրցակցություն, և որպես կանոն սպասարկման ու ծառայությունների որակի աճ և գների նվազում: Իհարկե, համավարակից հետո ավիաընկերությունների ունեցած կորուստների պայմաններում խոսել գների նվազման մեծ հավանականության, հեռանկարի մասին, վաղ է, սակայն այդուհանդերձ, որքան շատ խաղացող, այնքան որակ և մատչելիություն: Այդ իմաստով մյուս ոգևորիչ տեղեկությունն այն է, որ Հայաստանում գործունեության ծավալելու հայտ է ներկայացնում գերմանական «Lufthansa»  հայտնի ընկերությունը, որը Եվրոպայում ունի նաև ոչ պակաս հայտնի դուստր բյուջետային ընկերություններ: Ի դեպ, «Lufthansa»-ի վերաբերյալ տարիներ առաջ բավականին ուշագրավ տեղեկություն էր հրապարակվել մամուլում, երբ նախագահը դեռ Սերժ Սարգսյանն էր: Ըստ այդ ժամանակ մամուլի հրապարակումների, «Lufthansa»-ի հայաստանյան գործունեության թույլտվության համար կաշառք ուզելու պատճառով էր քաղավիացիայի ղեկավարի պաշտոնից ազատվել Արտյոմ Մովսիսյանը:

Մովսիսյանն իհարկե ինքը հերքել էր ազատման այդ պատճառի առկայությունը: Բոլոր դեպքերում, «Lufthansa»-ի մուտքը Հայաստան նույնպես ունի ավելի նշանակություն, քան զուտ տնտեսական կամ ավիացիոն: Ի վերջո, նախօրեին հայտնի դարձավ նաև չեխական Balus Tech ընկերության մտադրության մասին: Ընկերության ներկայացուցիչները ՏԿԵ փոխնախարարի հետ քննարկել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման և միաժամանակ նաև այդ բազայի վրա փոքր օդանավերի արտադրության մտադրության մասին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել առավել մանրամասներով: Ստեփանավանի օդանավակայանը դեռևս 2013  թվականից նախատեսված էր հանձնել ԱԻՆ-ին, որը մտադիր էր կառուցել դրա հիման վրա փրկարարական ծառայության այսպես ասած ավիաբազա, ընդ որում հայ-ռուսական համատեղ օգտագործման: Սակայն, Ռուսաստանն ըստ երևույթին չցուցաբերեց բավարար հետաքրքրություն, և նաև մարեց հետաքրքրությունը հայկական կողմում: Հետո օդանավակայանը հայտնվեց 2017-20 պետգույքի մասնավորեցման ցանկում: Բայց, առայսօր այն լքված վիճակում է և, եթե չեխական ընկերության հետ բանակցությունը հաջողվի հասցնել արդյունավետ ավարտի, ապա կունենանք ևս մեկ նշանակալի ռազմավարական ծրագիր:

Եվ, ի վերջո, օրերս վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը օդանավակայանաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի մասին հայտնել էր արգենտինահայ մեծահաուստ, բարերար, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանների կառավարիչ Էդուարդ Էռնեկյանը: Հայաստանի երկնքի հանդեպ տարբեր տրամաչափի հետաքրքրությունների դրսևորումը իսկապես ոգևորիչ է և կարող է դառնալ հետագա ավելի լայն ոլորտային զարգացումների որոշակի կատալիզատոր: Այդ իմաստով, սկզբունքային է առավելագույնս արագ ժամանակահատվածում այդ ծրագրերի առարկայական փուլ մտնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում