Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարող ենք արձանագրել, որ Երևանն ու Վաշինգտոնը նույն հաճախականության վրա են խոսում ու հարցերին նայում են նույնանման

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն փաստը, որ խոսակցությունը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և դրա առիթն էր շնորհավորելը  կայացած ժողովրդավարական ընտրությունների առթիվ, ինքնին կարևոր էր․ «Երկրորդ՝ այն շեշտադրումները, որ  մենք տեսանք մամլո հաղորդագրության մեջ շատ կարևոր էինք։ Մասնավորապես  այն, որ կա համատեղ կամք՝ երկկողմ հարաբերությունների խորացման հետ կապված։ Չափազանց կարևոր անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։ Մանավանդ՝  այս ամենն էլ ավելի է կարևորվում ԱՄՆ դեսպանի Շուշի չգնալուց հետո։ Այն անդրադարձը, որ  ամերիկյան կողմը համաձայն է հայկական կողմի այն փաստարկին, որ ներկայիս ստատուս-քվոն կայուն համարվել չի կարող։ Կարելի է հասկանալ, որ հետպատերազմական ստատուս-քվոն չի կարող համարվել որպես հարցի կարգավորում։ Անդրադարձ կատարելով նաև Մինսկի խմբի համանախագահների հստակ օրակարգ ունենալու անհրաժեշտությանը, մենք կարող ենք արձանագրել, որ Երևանն ու Վաշինգտոնը նույն հաճախականության վրա են խոսում և հարցերին նայում են նույնանման, ինչպես նաև նույնանման են գնահատում սպառնալիքներն ու դրանք հաղթահարելու ուղիները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասա նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ինչպես և շեշտվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ն կարող է գերիների հարցում շարունակել աշխատանք իրականացնել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի տարածաշրջան կատարած այցից հետո, ԱՄՆ-ի ու Վրաստանի ջանքերով Հայաստան վերադարձվեց 15 ռազմագերի․ «Միանշանակ աշխատանքը շարունակական կլինի։ Գերիների հարցն ամենակարևոր  խոչընդոտներից է ներկա փուլում գործընթացն առաջ տանելու համար։ Այս գնահատականը կիսում են թե՛ Երևանում ու թե՛ Վաշինգտոնում, հետևաբար այդ խոչընդոտը  պետք է վերացվի»։

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ֆոնին Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին, մեր զրուցակիցը նկատեց․ «Ռուսաստանը որևէ բարոյական իրավունք այլևս չունի Երևանին ինչ-որ բան ասել, երբ նա ձեռնարկի ինչ-որ քայլեր, որոնք բխում են մեր շահերից։  Իսկ Երևանի սրբազան պարտքն է ռուսներին բացատրել դա։ Ռուսները եթե ինչ-որ բանից դժգոհ են, թող ավելի լավ բան առաջարկեն, եթե կարող են։ Եթե չեն կարող,  թող մի կերպ համակերպվեն այդ դաժան իրականության հետ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում