Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Սյունիքի խնդիրը մտցված է աշխարհաքաղաքական օրակարգ, և սա ակնհայտ է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

-Պարոն Բաբայան, Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցի կազմակերպումը Շուշի: Կա՞ր ակնկալիք, որ նման կոշտ արձագանք պետք է լիներ նաև Հայաստանի ԱԳՆ-ի կողմից:

-Ես չեմ ուզում նման հարցերի մասին խոսել: Դա Հայաստանի ներքին քաղաքականությունն է: Ճիշտ կլինի, եթե համապատասխան գերատեսչություններից հարցնեք: Ճիշտ չի լինի, եթե Հայաստանն ու Արցախը հակադրվեն: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, դա մեր պարտքն է, մնացածը արդեն ճշտեք Հայաստանի պատկան մարմիններից: Դա ավելի ճիշտ կլինի, որովհետև Արցախի ԱԳՆ-ն չի կարող Հայաստանի ԱԳՆ անունից ինչ-որ բաներ ասի:

-Ինչպե՞ս եք գնահատում, որ այն երկրների դեսպաններին, որոնց դիվանագետները այցելել են Արցախի օկուպացված տարածքներ, հրավիրվել են ԱԳՆ:

-Դա շատ կարևոր է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ հայտնել են: Տեսնենք, թե ինչպիսի զարգացում է այն ունենալու և ինչպիսի քայլեր են հետագայում ձեռնարկելու այդ երկրներն իրենց սխալներն ուղղելու ուղղությամբ:

-Փաստացի, պատերազմի մեջ գտնվող Հայաստանն այսօր ԱԳ նախարար չունի: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Ես այդպիսի հարցերի չեմ ցանկանում պատասխանել: Արցախը պետք չի դարձնել ներքաղաքական շահարկումների առարկա:

-Դեսպանների Շուշի այցից հետո ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Օրինակ, նույն Չինաստանի հետ, որի դեսպանը ևս այցելել էր Շուշի:

-Քանի որ ես Չինաստանի հետ առնչվել եմ, երկար տարիներ ուսումնասիրել եմ այդ երկրի պատմությունը, ապա պետք է աասեմ, որ երևի Չինաստանն այն բացառիկ երկրներից է, միգուցե Իրանի հետ մեկտեղ, որոնք այցելել են Շուշի ոչ թե նրա համար, որ իրենց աջակցությունը ցույց տան Ադրբեջանին, այլ որովհետև շատ կարևոր է իրենց համար իրավիճակը ճիշտ պատկերացնելը: Այս երկու երկրի մասին այսքանը կարող եմ ասել: Մնացած երկրների դեպքում ավելի մեծ հարցեր ունենք և ավելի մեծ վերապահումներ:

-ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվեցին Շուշի այցելությունից: Իսկ մնացած երկրների քայլն ինչպե՞ս եք գնահատում, սա Ադրբեջանի լավ լոբբինգի արդյո՞ւնք էր: Դրանով ի՞նչ ցույց տվեց Բաքուն:

-Դա շատ սխալ քայլ էր մնացած երկրների կողմից: Դա մեծ հարված էր միջազգային մարդասիրական իրավունքին, մարդասիրության նորմերին, նաև իրենց վարկանիշին: Սա լոբբինգի հարց չէ: Այստեղ այլ խնդիր է. այդ երկրները ցանկացել են նման քայլի դիմել, դրա համար դիմել են: Չեմ կարծում, թե լոբբինգը վճռորոշ դերակատարություն է ունեցել; Եթե իրենց շահերից այդպես է բխում, Աստված իրենց հետ, մենք էլ համապատասխանաբար հետևություններ պետք է անենք, ուրիշ ոչինչ: Եվ պետք է շատ սառնասրտորեն մոտենալ դրան: Սա ինչ-որ տեղ սթափվելու հնարավորություն է, ավելի ճիշտ պատկերացնելու աշխարհաքաղաքականությունը, տարբեր երկրների շահերը և այլն:

-Սահմանին նորից իրավիճակը լարվել է, Երասխի ուղղությամբ այսօր Ադրբեջանի զինուժը սադրանքի է դիմել: Այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ  ռիսկեր եք տեսնում որպես Արցախի ԱԳ նախարար:

-Բնական է, որ Ադրբեջանը պետք է գնա այդպիսի քայլերի: Նրանք արդեն ստեղծել են այսպես կոչված, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան, ինչը նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացում: Նրանք կամաց-կամաց Զանգեզուրի հարցն էլ են մտցնում քաղաքական օրակարգը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին:

-Կարծում եք՝ Սյունիքի խնդիրը կլրջանա՞:

-Այդ խնդիրը արդեն իսկ մտցվել է աշխարհաքաղաքական օրակարգ, և սա ակնհայտ է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում