Sunday, 26 03 2023
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից

Ոստիկանները շորթման պահին բերման են ենթարկել ակնաբուժական կլինիկայի վիրաբույժի

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում, աչքի վիրահատություն կատարելու համար, անցած տարվա օգոստոսին, քաղաքացուց շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող՝ 250 հազար դրամ ապօրինի վարձատրություն, և սակարկումից հետո առձեռն նրանից ստացել է 225 հազար դրամ: Բացի այդ, այս տարվա հուլիսի 7-ին նշված կլինիկայի նույն վիրաբույժը, նույն երեխային, կրկին պետական պատվերի առկայության պայմաններում, կրկնավիրահատություն կատարելու համար շորթմամբ պահանջել է խոշոր չափերի հասնող ևս 280 հազար դրամ ապօրինի վարձատրություն՝ հակառակ դեպքում հրաժարվելով կատարել վիրահատությունը:

«Հուլիսի 8-ին ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հանրային ծառայող հանդիսացող հիշյալ վիրաբույժը պահանջած 280 հազար դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել Կոտայքի բաժին: Աշխատասենյակի զննությամբ հայտնաբերվել է շորթմամբ պահանջած գումարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել Քննչական կոմիտե:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում