Վրաստանում հուլիսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1663 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 381 հազար 336 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 769 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 361 հազար 327 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 5492: