
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 786-ով՝ մեկ օր առաջվա 780-ի դիմաց, դա նոր առավելագույնն Է համավարակն սկսվելուց ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 145 278 մարդ, հուլիսի 14-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,48 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 827-ով՝ մինչեւ 5 857 002: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,41 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 454 241 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում ավելացել Է 21 269-ով՝ մինչեւ 5 257 483: Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 89,8 տոկոսը., հաղորդել Է ՏԱՍՍ-ը: