Tuesday, 28 06 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնում ենք նրան, որ ժամկետային զինծառայողներին հանենք առաջնագծից
-
19:56
Կան առողջական խնդիրներ, որոնցով հանդերձ, զորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակմամբ. Դանիել Մկրտչյան
Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ
Թուրքերը կարծում են՝ Երևանն ավելի շահագրգիռ պետք է լինի հարաբերությունների հաստատմամբ
Moody’s-ը հայտարարել է Ռուսաստանում եվրոպարտատոմսերի դեֆոլտի մասին
19:30
Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը
19:20
Սեւ ծովում Ռուսաստանը ձեռք Է բերել Արեւմուտքի համար անսպասելի գործընկեր. The National Interest
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Բաքուն կսկսի պատերազմը, երբ կստանա Մոսկվայի համաձայնությունը
18:50
Մոլդովան ոչ պաշտոնապես Է հայտարարել Համագործակցությունից դուրս գալու մասին. ԱՊՀ-ի Գործկոմ
«Արի ասեմ արա». դատարանի մոտ բախվեցին զոհված զինվորների հարազատներն ու կարգադրիչները
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
18:40
ՄԱԿ-ը համաշխարհային հանարակցությանը կոչ է արել 110 մլն դոլար տրամադրելու երկրաշարժից տուժած աֆղաններին
Գագիկ Բեգլարյանից և նրա հարազատներից կբռնագանձվի 16,8 մլրդ դրամի ապօրինի գույք ու ակտիվներ
Մեծ բախումն ու «պատերազմ, թե խաղաղություն» հրամայականը Կովկասում
18:29
Կապկի ծաղիկը 6-12 անգամ ավելի արագ Է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր
Կառավարության կայացրած որոշումների վերաբերյալ անհանգստանալու պատճառներ ունենք. ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ
18:20
Բայդենն Աֆրիկյան միության ղեկավարի հետ քննարկել է պարենային անվտանգության իրավիճակը
18:16
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիսի 28, 2022
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին
18:00
Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա
Ռուսն է մեր էրեխեքին հանձնել թուրքերին. գերիների հարազատների ցույցը՝ ՌԴ հյուպատոսության մոտ
17:40
Յոթի խումբը հավանություն Է տվել «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման՝ Գերմանիայի պլաններին. DPA
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության հետ
Թուրքիան երեք «Բայրաքթար» կտրամադրի Ուկրաինային
17:20
G7-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում. Կիսիդա

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոթին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ, դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում