Դանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստման են հրավիրվել 12-15 տարեկան դեռահասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դանիայում 12-15-ամյա դեռահասները մտնում են պատվաստման ծրագրի վերջին խմբի մեջ:
Եվրահանձնաժողովը մայիսի 31-ին թույլատրել էր ԵՄ անդամ երկրներին 12-15 տարեկանների պատվաստման համար օգտագործել Pfizer-ի պատվաստանյութը: