Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Առայսօր դեսպանների Շուշի այցն արժանի արձագանք չի ստացել, ու ԱԳՆ-ի չձևավորված լինելը հիմք չէ

Հուլիսի 9-10-ը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ` դեսպաններին են փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունը, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, «որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։

«Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավվումը նմանօրինակ այցելություններին հակասում է Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը», – ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ այն, որ միջազգային հանրության ներակայցուցիչները, դեսպաննեն այցելեցին Շուշի՝ դա մեր դիվանագիտության խոշորագույն պարտությունն է․«Իհարկե առ այսօր այդ երևույթն արժանի արձագանք չի ստացել։ Այն մեկ օրում չի ձևավորվել։ Տևական ժամանակի ընթացքում Ադրբեջանը կարողացավ իր տեսակետն ու քաղաքականությունը լեգիտիմացնել՝ ի շնորհիվ Հայաստանի դիվանագիտության բազմաթիվ սխալների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Հայաստանն այս երեսուն տարիների ընթացքում, անկախությունից ի վեր, արցախյան հարցի առաջանալուց առայսօր միջազգային հանրության տիրույթում բավարար աշխատանք չի իրականացրել․«Այնպիսի աշխատանք, որը կհիմնավորեր մեր տեսակետը՝ ՀՀ դիվանագիտությունը չի արել։ Այսօր մենք քաղում ենք այդ իրավիճակի հետևանքները։ Ցավալի է, որ 2018 թվականից ի վեր այդ հարցում ևս ոչինչ չի փոխվել»։

Մեր զրուցակիցը նաև հիմնավոր չի համարում այն պնդումները, թե մեր արտաքին գերատեսչությունն այս օրերին դեռ ամբողջությամբ ձևավորված չէր և դրա համար բավարար աշխատանք չի իրականացվել։ Նորմալ չէ նաև այն երևույթը, որ այսքան ժամանակ այդ կաբինետը դեռ ձևավորված չէ և այսօր նոր մեկ տեղակալ է նշանակված․«Իհարկե Սահմանադրությամբ նախատեսված են այն ժամկետները, երբ կառավարությունը պետք է ձևավորվի, բայց այն, ինչ մենք այսօր ունենք, վկայում է, որ կադրային հարցերը շարունակում են խնդիր մնալ Նիկոլ Փաշինյանի համար։Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը չունի ինքնուրույն ներուժ՝սեփական անվտանգությունն ապահովելու համար և մեր արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Հայաստանն այսօր միջազգային հանրության կողմից դիտվում է որպես Ռուսաստանի պրոտեկտորատ, դրանով պայմանավորված է նաև շատ պետությունների բացասական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այսօր Ռուսաստանի և Եվրամիության, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա է հարաբերությունների ճգնաժամ։ Որպես Ռուսաստանի դաշնակից պետություն, մենք կրում ենք այդ ամենի բացասական հետևանքները։ Ցավոք սրտի՝ այս ընտրություններում հայ ժողովուրդն իր մեջ ուժ չգտավ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը փոխելու համար։ Նա քվեարկեց այն ուժերի օգտին, ովքեր Ռուսաստանի հետ շարունակելու են հարաբերությունները անվտանգության ոլորտում։ Այդ վիճակը մենք ունենք տարիներ շարունակ, հիմա այդ վիճակն ավելի է սրվում, որովհետև արդեն տեսանելի է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ճգնաժամը հասնում է նրան, որ երկաթյա վարագույր է ստեղծվում՝ ինչպես դա եղել է խորհրդային տարիներին»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ այս քաղաքական դասավորվածությամբ Հայաստանը հավանաբար մնալու է այդ երկաթյա վարագույրի այն կողմում, որը Ռուսաստանի հետ է, իրեն դուրս թողնելով քաղաքակիրթ աշխարհից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում