Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան կարևոր է համարել Հայաստանում ազատ ընտրության անցկացումն ու շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, հայտնելով ԱՄՆ աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների հետագա ընթացքի համար:
Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում բնականաբար քննարկվել է նաև ռեգիոնալ իրավիճակն ու արցախյան հարցը: Էնթոնի Բլինքենը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը վերականգնելու անհրաժեշտության մասին, արձանագրելով դրա համար հստակ օրակարգի սահմանման կարևորությունը: «Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: