Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

Անհնազանդության ակցիաներ ո՞ւմ հուշումով և ի՞նչ օրակարգով

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սաղաթելյանը հայտարարում է, որ իշխանության դեմ պայքարում կիրառվելու են անհնազանդության ակցիաներ:

Արմատական դիրքավորում ունեցող նախկին համակարգի ուժերը հետընտրական շրջանում այդ մասին խոսում են թերևս առաջին անգամ: Նրանք իհարկե հայտարարել են, որ չեն դադարեցնելու փողոցի պայքարը և զուգորդելու են խորհրդարանական մանդատների հետ, սակայն անհնազանդության ակցիաների վերաբերյալ հայտարարություններ կարծես թե չկային: Այդ հանգամանքը ուշագրավ է Սահմանադրական դատարանում ծավալվող զարգացումների ֆոնին, որոնք կարծես թե որևէ հուսադրող բան չեն ներշնչում ընտրության արդյունքը վերանայելու կոչ անող դիմումատուներին:

Մյուս կողմից, հազիվ թե նրանք ունենային այնքան միամտություն, որ իրապես գնային ՍԴ հաջողության ակնկալիքով: ՍԴ գործընթացը այստեղ թերևս ունի զուտ ներքին շարժառիթներ, իսկ անհնազանդության ակցիաների մասին հիշելը ավելի ուշադրություն է գրավում արտաքին միջավայրում տեղի ունեցողի ֆոնին: Իսկ այստեղ անցնող օրերին արձանագրվում է հատկանշական մի շղթա, որ ներառում է իհարկե ոչ միայն Կովկասն ու Հայաստանը: Եվ ոչ միայն միջինասիական ուղղությունը: Հետաքրքիր զարգացումներ են արևելաեվրոպական ուղղության վրա, մասնավորապես Ուկրաինա-բելառուսական «ճակատում»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին այց կատարեց Գերմանիա, որտեղ հանդիպում է հեռացող կանցլեր Մերկելի հետ: Զելենսկին ակնկալում է, որ հեռացող Կանցլերը ԱՄՆ իր ըստ էության հրաժեշտի այցի և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպմանը կքննարկի Հյուսիսային Հոսք-2-ի կառուցման դեպքում Ուկրաինայի էներգետիկ անվտանգության երաշխիքների հարց:

Բանն այն է, որ թե Գերմանիան, թե Բայդենի վարչակազմը խոշոր հաշվով չարգելեցին, չխոչընդոտեցին Հյուսիսային Հոսք-2-ի շինարարությանը և Զելենսկու մոտ կա ակնառու մտահոգություն, որ ինքը կամ Ուկրաինան այս հարցում դարձան կամ դառնում են մանրադրամ: Այդ ֆոնին, առանցքային նշանակության բան է տեղի ունենում Ուկրաինայում: Հեռանում է ներքին գործերի «անփոփոխ» նախարար, 2013-ի իրադարձություններից հետո Ուկրաինայում հիմնարար դերակատարում և նշանակություն ունեցող գործիչ, մեր հայրենակից Արսեն Ավակովը: Նրա հրաժարականի մասին հայտնի է դարձել հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 12-ին Ավակովը Կիևում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի հետ: Սրան զուգահեռ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բավականին անսպաելի մեկնում է Սանկտ-Պետերբուրգ և 5 ժամ ինչ- որ բան բանակցում Պուտինի հետ: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը զանգահարում է Երևան, խոսում Նիկոլ Փաշինյանի հետ, կարևոր համարում Մինսկի խմբի համանախագահության ներքո արցախյան գործընթացը սկսելու հստակ օրակարգի մշակումը: Նույն օրը Երևանում տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ Բաքվում էլ հանդիպում են ՌԴ փոխվարչապետ, ճանապարհների ապաշրջափակման հարցերի եռակողմ գերատեսչական հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչ Օվերչուկն ու Ալիևը:

Արտաքին զարգացումների ահա այս մաքոքի արագ պտույտների, դինամիկ շղթայի ֆոնին Հայաստանի արմատական ընդդիմությունը հանկարծ խոսում է անհնազանդության ակցիաների մասին: Սա ուղղակի խոսակցություն է իրավիճակի ապակայունացման հնարավորության մասին, այն դեպքում, երբ Հայաստանին կարծես թե անհրաժեշտ է լիովին հակառակը՝ կայունությունը: Ինչու՞ է արմատական ընդդիմությունը հիշում անհնազանդության ակցիաները, և ո՞ւմ հուշումով: Եվ գլխավորը, ի՞նչ օրակարգով են լինելու այդ ակցիաները: Որովհետև, եթե դրանք լինեն ընդդեմ արտաքին որևէ միջավայրից Հայաստանի շահի հակասող որևէ պարտադրանքի դեմ պայքարի հստակ օրակարգով, ապա այդ ակցիաները կարող են նպաստել Հայաստանի արտաքին ճկունությանը: Բայց, եթե դրանք այն են, ինչով այդ ուժերը զբաղված էին հետպատերազմական ամիսներին, ապա այդ ակցիաները պարզապես կամա, թե ակամա սպասարկելու են Հայաստանի դեմ օրակարգ: Այլ կերպ ասած, անհնազանդության ակցիաներ Հայաստանի մարտահրավերների՞, թե՞ Հայաստանի պետականության դեմ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում