Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։
Պատճառն այն է, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Թուրքական կողմը հույն դեսպանին դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ այս հարցը անգամ քննարկվել էր Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ: