Ընտրություններից հետո Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներ ձերբակալվում կամ կալանավորվում են։ Նրանք, վեջինների համակիրները, որոշ քաղաքական ուժեր այդ գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում, իսկ ձերբակալվածներին ու կալանավորվածներին՝ քաղաքական բանտարկյալ։ Իրականում ի՞նչ է կատարվում Սյունիքում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպաններ Արա Կարագյոզյանի և Ժաննա Ալեքսանյանի հետ: