Wednesday, 10 08 2022
Հայաստանը ռուսաստանցիների համար ճանապարհորդական ամենահայտնի ուղղությունների եռյակում է
16:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Աշխարհում մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում․ Արթուր Հովհաննիսյան
Աղավնոյի բնակիչների չհեռանալու որոշումը ստեղծում է նոր իրավիճակ
15:45
ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման Էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին
Հայ-իրանական սահմանը չի փակվելու․ տեղի ունեցողը հոգեբանական ճնշում է
15:30
Կոնգրեսականը հայտարարել Է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին
ՀՅԴ Բյուրոն մոռանո՞ւմ է եղբայրներ Վլադիմիրին և Ռեջեփին
«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». Թուրք պաշտոնյա
Մի անգամ վեր կացեք ասե՛ք՝ Ռուսաստան չես ապահովում Արցախի անվտանգությունը, թող գնա․ Արբակ Խաչատրյան
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Վրաստանի ՊՆ-ն հերքում է, որ ՌԴ -ին է փոխանցել պահեստազորի սպաների անձնական տվյալները
«Վստահ չեմ, որ իմ ոդու դիակն են ինձ տվել, պահանջում եմ արտաշիրիմում անեն»․ բողոքի ակցիա՝ ՊՆ դիմաց
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր
14:00
Եղանակը աշխարհում – Օգոստոս 10, 2022
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 10, 2022
13:15
Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի
Սա ինքնաոչնչացման տանող ճանապարհ է․ օրհասական է՝ ժամանակ ձգել
Oդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
«Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանում տա՝ ինչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները»
12:45
Ի՞նչ է հայտնի Դոնալդ Թրամփի տան խուզարկության վերաբերյալ
Ուղիղ․ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Ղարաբաղի վերջին իրադարձությունների հետ կապված՝ Էրդողանն իր աջակցությունն է հայտնում Ալիևին
Տղա ես, հել արի․ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ
ԱՀ նախագահականը` Սևանում Արայիկ Հարությունյանի համար առանձնատուն կառուցելու մասին
Մտահոգ եմ, որ տեռորիզմի անվան տակ սիրիական գործողությունները կրկնվեն Արցախում
12:33
Ոստիկանությունը կրակ Է բացել Շառլ դը Գոլ օդանավակայանի տարածքում. BFM
Լուրերի օրվա թողարկում 12:30
12:28
Սաուդցի դիվանագետը հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ

Տիգրան Արզաքանցյանը «քցված» գյումրեցիներին ասել է՝ արդյունքը մեզ չի գոհացրել, դեռ դուք պետք է մեր ծախսած փողը տաք

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրիի շտաբների աշխատակիցներ բողոքում են, որ կուսակցության ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը իրենց խաբել է, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց կատարած կազմակերպչական աշխատանքների դիմաց ոմանց չի վճարել, ոմանց էլ չնչին գումարներ է տվել։

Նրանք նշել են, որ և բուկլետներ են բաժանել, և պաստառներ են փակցրել, և Տիգրան Արզաքանցյանին Գյումրիում իր կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ ամենաբարձր մակարդակի ընդունելության են արժանացրել, ֆայտոնով ման են տվել, աղավնիներ եբն բաց թողել, սակայն անգամ դրա համար չեն վճարվել:

Այս առնչությամբ ՀԴԿ Շիրակի մարզային շտաբի պատասխանատու Գարիկ Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն դիմել են դատախազություն և սպասում են դատախազության արձագանքին:

«Ընդհանուր առմամբ աշխատակիցները 400-ից ավել են եղել, բայց նրանց ամեն մեկը չէ, որ դատախազություն դիմում է գրել: Դրա համար ավելի կոնկրետ դատախազությունը գիտի՝ քանի հոգի են: Դա միայն Շիրակի մարզում, բայց մյուս մարզերում էլ կան այդպիսի մարդիկ: Ընդհանուր 1000-ից ավելի տուժած մարդիկ կան:

Իրենց հետ հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ ասել են, որ եթե այդքան աշխատող կար, ինչո՞ւ այդքան ձայն չի հավաքվել: Կտրականապես հրաժարվում են վճարել: Ասում են՝ քանի որ մարզի արդյունքները մեզ չի գոհացնում, ինչքան գումար ծախսել ենք, մի բան էլ դուք պետք է այդ գումարները հետ վերադարձնեք»,-ասաց Մուրադյանը:

Նա նկատեց, որ նախօրոք պայմանավորվածություն չի եղել, որ այսքան ձայն կապահովեք, նոր աշխատավարձ կվճարենք. «Մենք մարդկանց աշխատանքի ենք վերցրել, որ մարդիկ օրուգիշեր վազեն, բուկլետ բաժանեն, քարոզչություն անեն, պլակատ կպցնեն: Մարդիկ դա են արել: Դու չես կարող ոչևէ մեկին ստիպել, որ էսինչ մարդուն պետք է ընտրես: Եթե նման պայմանավորվածություն լիներ, մենք ընդհանրապես չէինք աշխատի, որովհետև, ես ինչքան գիտեմ, այդ ձայներ ապահովելու պայմանով աշխատելը քրեորեն պատժելի արարք է:

Մեր ակնկալիքն այն է, որ մարդկանց վճարեն իրենց արած աշխատանքի դիմաց: Իսկ մեր աշխատանքն ակներև է, բոլոր բուկլետները բաժանվել են: Առանց մարդկային միջամտության հնարավոր չէր այդքան բուկլետ ինքն իրեն գնար հայտնվեր մարդկանց ձեռքին, կամ պաստառը ինքն իրեն ինչ-որ տեղ փակցվեր»:

ՀԴԿ Շիրակի մարզային շտաբի պատասխանատուն տեղեկացրեց, որ յուրաքանչյուրին խոստացել էին 125 հազար դրամ վճարել. «Ես եմ եղել մարզի պատասխանատուն, էդ մարդկանց ես եմ աշխատանքի ընդունել, էդ մարդիկ էլ ինձնից են ուզում գումարները; Ես կուսակցության ներկայացուցիչներին ասել եմ՝ ձեզ համար են աշխատել, ինձ էդ պատմությունից հանեք, էդ մարդկանց հետ ինքներդ լեզու գտեք»:

Նույն խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը խոսեց նաև Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի և Գյումրիի շտաբների աշխատակիցների հայտարարությունները, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար վարձատրություն չեն ստացել, չի համապատասխանում իրականությանը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք կնքել են աշխատանքային պայմանագրեր նախընտրական քարոզարշավի ընթացքում, ստացել են իրենց գումարները և կստանան: Հայտարարություն անող մարդկանցից ոմանք նույնիսկ կանխավճար են վերցրել Արզաքանցյանից իրենց կարիքների համար, իսկ ներկայումս փորձում են լրացուցիչ գումարներ կորզել: Սա ուղղակի խաբեբայություն է: Այն մարդիկ, որոնք նման հայտարարություն են անում հիմա, փորձում են խաղալ քաղաքական գործիչ, գործարար Արզաքանցյանի  բարի համբավի հետ»,-ասաց նա:

Արզաքանցյանի խոսնակը համոզմունք հայտնեց, որ դատախազություն դիմելը արդյունք չի տա, որովհետև նրանք չունեն աշխատանքային պայմանագիր. «Ով ունի պայմանագիր, ստացել է իր գումարը կամ կստանա: Իսկ ով չի կնքել պայմանագիր, դա ուղղակի խաբեբայություն է, որով փորձում են գումարներ կորզել Տիգրան Արզաքանցյանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում