Իրավապահ մարմինները հետաքննում են Մոսկվայի «Կուզմինկի» մետրոյի կայարանի մոտ արտասահմանցիների զանգվածային ծեծկռտուքի դեպքը, Կրեմլը միգրացիոն ոլորտում որևէ խնդիր չի գրանցում, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք այս ոլորտում որևէ խնդիր չենք արձանագրում, բացառությամբ ընթացիկ, սովորական խնդիրների, որոնք առկա են աշխարհի ցանկացած կետում. սա առաջինը: Երկրորդը, իհարկե, սա միջադեպ է, երբ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն և արձագանքում են, նրանք անում են իրենց գործը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում օտարերկրացիների զանգվածային ծեծկռտուքը դարձել է նախագահի ուշադրության առարկա, և արդյո՞ք նախագահի աշխատակազմը որևէ խնդիր արձանագրում է այդ ոլորտում: