Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Ֆիրդուսի հուշարձան-շենքերը պահպանվելու են

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը:

Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ-ն, վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի կարգավիճակ են ստացել իրենց ամբողջական տեսքով։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է, ուստի Երևանի 33-րդ թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը ևս պահպանվելու են, իսկ ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է սահմանված կարգով լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնել դրանց ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

Միաժամանակ ուսումնասիրություններով բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ և կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով:

Վերը նշված հուշարձաններից՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։ 2021 թ․ հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման հայեցակարգը։ Խորհրդի մասնագետների կողմից հնչեցվել են տարբեր կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ, ինչի արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել ներկայացված հայեցակարգին։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։

Հանրապետության 46 հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար կատարում է այցելություններ նշյալ թաղամաս՝ հուշարձան-շենքերի վիճակի մշտադիտարկման, առաջացած խնդիրները տեղում քննարկելու և կառուցապատողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում