Saturday, 02 12 2023
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
19:45
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին
Էրդողանի մարտահրավերը Ալիեւին
19:15
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
18:45
Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները
Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ
Հայաստանը կարո՞ղ է հաղթահարել «էներգետիկ գաղութացումը»
Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հետ
ԱՄՆ-ի դեմ կոշտ հռետորաբանությունը Ալիևն օգտագործում է պարտադրված
Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Ո՞ւմ հետ և ի՞նչ է բանակցում Արցախի նախագահը՝ Ալիևի՞, Բաքվի ԱԱԾ-ի՞. մութ անկյունները շատ են
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 50–ամյա տղամարդու սպանության համար․ ՔԿ
Ադրբեջանական կարմրուկը նաեւ քաղաքակա՞ն վարակ է
3000 փաստաբան Միջազգային քրեական դատարան է դիմել Իսրայելի և նրա պաշտոնյաների դեմ. Էրդողան
Լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար․ ՇՎՏՄ
Ողբերգական ավտովթար. տեղում երկու հոգի մահացել է
Ղազախստանում գազով աշխատող մեքենաները հատուկ նշան կկրեն
Եղի՛ր ուժ մեր երկրի համար. Վանաձորում կայացավ հանրային իրազեկման հերթական միջոցառումը
15:45
ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Գումարը վերադարձնելու համար ծեծել, առևանգել է խնամուն
Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա տուժած
15:15
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
Խոշոր վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Մեզ պատահած ամենավատ բանը պառակտվածությունն է․ պետությանն առողջ օրգանիզմ է պետք
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Զոհ և վիրավոր Նախիջևանի հետ սահմանին. Այս անգամ ինչ օպերացիա է Էրդողանի հետ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Նախիջևանի հետ սահմանում՝ Երասխի հատվածում փոխհրաձգության մասին, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայկական կողմը ձեռնարկել է ինժեներական ամրություններն առաջ տալու ադրբեջանական փորձը կանգնեցնելու գործողություն: Ըստ հաղորդագրության, ադրբեջանցիները ի պատասխան նշանային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը պատասխանել է: Հայաստանի ՊՆ-ը հաղորդում է մեկ զոհի մասին, նշելով, որ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ իրավիճակի լարման պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Իրավիճակի լարումն արդյո՞ք այդ ղեկավարության ցուցում է, թե՞ այսպես ասած տեղային նախաձեռնություն: Սա իհարկե բարդ է ասել, քանի որ ադրբեջանցիները հնարավոր է պարզապես վերջին շրջանի «սովորույթի» ուժով փորձել են անարգել առաջ գալ և բարելավել իրենց դիրքերը, սակայն բախվել են վերջին շրջանի համար «ոչ սովորական» հայկական ուժային պատասխանի: Այլ կերպ ասած, հնարավոր է, որ գործ ունենք իսկապես լոկալ բնույթի միջադեպի հետ, երբ հայկական կողմը ցույց է տվել, որ չի կարող շարունակվել անարգել առաջխաղացման գործընթացը և ադրբեջանցիները այլևս չեն կարող չարաշահել կայունությունը չխաթարելու հայկական կողմի պատասխանատվությունը: Սա իհարկե որպես միջադեպի հնարավոր վարկածային մի տրամաբանություն:

Մյուս կողմից, ոչ պակաս հավանական է հենց այն, որ ադրբեջանցիները ուղղակի դիմել են հենց ռազմա-քաղաքական սադրանքի, և պատահական չէ, որ դա տեղի է ունեցել Նախիջևանի հետ սահմանին, ընդ որում այն հատվածներում, որտեղ նոյեմբերի 9-ին ադրբեջանցիները խոցել են նաև ռուսական ուղղաթիռը: Այդ ռազմա-քաղաքական սադրանքի նպատակը թերևս պատասխանն է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի այցի ալիևյան հրավերը մերժելուն: Ադրբեջանցիները թերևս փորձում են դիմել շանտաժի, այն համատեքստով, որ իրենց ռեգիոնալ օրակարգերի հանդեպ համանախագահների մերժողական վերաբերմունքը կբերի ապակայունացման: Այդ դեպքում սակայն, եթե խոսքն այդ մասշտաբի շանտաժի մասին է, խոսքը կվերաբերի արդեն ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական շանտաժի: Եվ այստեղ էլ գուցե հատկանշական է, որ միջադեպն ու լարումը տեղի է ունենում Նախիջևանում, որը գործնականում ավելի շատ թուրքական, քան ադրբեջանական ենթակայության գոտի է: Ըստ ամենայնի, Շուշի այցի հրավերի մերժումը Էրդողանը դիտարկել է մերժում հենց իր հասցեին, հաշվի առնելով նրա կատարմամբ Շուշիի հռչակագրի հանգամանքը: Համենայն դեպս, Մինսկի խմբի համանախագահների հանդեպ որևէ դեմարշ կարող է բխել միայն Էրդողանից, առանց որի Ալիևը չի համարձակվի անել այդպիսի քայլ: Միաժամանակ ուշադրության է արժանի, որ միջադեպը տեղի է ունենում Հայաստան ՌԳ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի այցի ժամանակ: Իստրակովը Հայաստանի պաշտպանական գերատեսչության հետ քննարկել է թե ռեգիոնալ, թե երկկողմ նշանակության հարցեր: Մյուս ուշադրության արժանի հանգամանքը այն է, որ Նախիջևանի ուղղությամբ միջադեպ, սադրանք ադրբեջանցիները կատարում են Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցից հետո:

Անկասկած է, որ ադրբեջանական սադրանքը պետք է արժանանա Մինսկի խմբի համանախագահ երկրների կոշտ արձագանքին, առավել ևս, եթե դրա հետևում առկա են թուրքական ականջներ: Եթե իհարկե այդ սադրանքի հետևում թուրքական ականջների կողքին չկան ականջներ հենց Մինսկի խմբի համանախագահ որևէ երկրից, որը ունի Թուրքիայի հետ համադրված աշխատանքի հարուստ փորձ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում