Գուցե ընտրական ցուցակները կազման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց դրանք ուռճացված չեն։ ՍԴ-ում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշեց, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան տարիք և հաշվառում ՀՀ-ում, իսկ ՀՀ-ում բնակվելու կամ չբնակվելու հանգամանքն այդ մեթոդաբանության մեջ չի մտնում։
«Չներկայացվեց որևէ փաստ առ այն, որ առկա է որևէ անձ, որի օրինակ 18 տարին լրացած չէ, որը ՀՀ քաղաքացի չէ, բայց անունն ամրագրված է ընտրողների ցուցակում։ Սա նշանակում է, որ այստեղ կարող է խոսք գնալ ընդամենը ցուցակի մեթոդաբանության մասին, բայց ոչ դրանք մեկնաբանել որպես ուռճացված»,-ասաց ԿԸՀ նախագահը։