Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վճռորոշ հանդիպումներ․ Հայկական թիմերի հնարավորությունները Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում վաղը հայկական երեք ակումբները՝ «Արարատը», «Նոան» և «Ուրարտուն» կանցկացնեն պատասխան հանդիպումները։ Մեր երեք ակումբներն էլ ունեն իրական հնարավորություն հասնելու դրական արդյունքի և դուրս գալու երկրորդ փուլ։ Հիշեցնենք, որ «Արարատը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 1։1 էր խաղացել հունգարական «Ֆեհերվարի» հետ, իսկ «Ուրարատուն» 1։0 հաշվով զիջել սլովենական «Մարիբորին»։ «Նոան» էլ Երևանում 1։0 հաշվով առավելության էր հասել ֆիննական «ԿուՊՍ»-ի նկատմամբ։ Նշենք, որ վիճակահանության արդյունքում հայկական ակումբներին բաժին էին հասել կարգով ավելի բարձր մրցակիցներ։ Բուքմեյքերները առաջին հանդիպումներից առաջ անհամեմատ ավելի ցածր էին գնահատել մերոնց հնարավորությունները։ Օրինակ, «Արարատի» դեմ մրցավեճում «Ֆեհերվարի» հաղթանակը գնահատված էր ընդամենը 1․2 գործակցով։ Երևանյան թիմը Հունգարիայում ըստ էության փայլուն արդյունք գրանցեց լուրջ նախադրյալ ստեղծելով ընդհանուր դիմակայությունում հաղթելու։ Վաղն «Արարատին» ծանր հանդիպում է սպասվում։ Վերլուծելով առաջին հանդիպումը կարող ենք ասել, որ կողմերի հնարավորությունները 50/50 է։ Այո, «Արարատը» խաղալու է սեփական հարկի տակ, բայց․․․։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՖԻՖԱ-ն չեղարկեց մրցակցի հարկի տակ խփած գնդակի առավելությունը։ Եթե նախկին կանոնադրությամբ «Արարատը» 0։0 խաղալու դեպքում դուրս կգար հաջորդ փուլ, ապա հիմա առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ է հաղթել։ Ցանկացած ոչ-ոքի արդյունքի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ։

«Հունգարիայում շատ դժվար խաղ էր։ Որակավորման առաջին փուլում ուժեղ մրցակից ունեինք։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ ներդրեցինք այդ խաղում և, իսկապես լավ էինք պատրաստվել։ Բոլոր խաղացողները 100 տոկոսից ավելին ներդրեցին այս խաղում։ Կարծում եմ՝ արժանի էինք գրանցված արդյունքին։ Բարդ մրցակցի է «Ֆեհերվարը», սակայն պատասխան խաղն անցկացնելու ենք տանը։ Եթե խաղանք այնպես, ինչպես այսօր, եթե բոլոր խաղացողները ներդնեն իրենց բոլոր ուժերը, մենք կունենանք լավ հնարավորություններ»,- ասել է «Արարատի» կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը։ Վերջինս առաջին մրցավեճում 93-րդ րոպեին խփել էր պատասխան գնդակը՝ մեր թիմին փրկելով պարտությունից։

Հիշեցնենք, որ «Արարատը» վաղը խաղալու է Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Երևանյան ակումբը ուղևորափոխադրություն է իրականացնելու դեպի Գյումրի, հանդիպմանը մարզադաշտից հետևելու ցանկացողների համար։ Չնայած պարտության հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունի նաև «Ուրարատուն», որը ըստ էության հավասար պայքար մղեց առաջին կեսում։ «Այն, որ առաջին խաղում պարտվեցինք, իհարեկե, վատ է, բայց կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։ Պաշտպանությունում որևէ խնդիր չունեինք, բայց մեկ որոշիչ սխալ թույլ տվեցինք, որից հետո գոլ ընդունեցինք մեր դարպասը։ Լավ մարզադաշտ ունեն, ամեն ինչ հարմարավետ էր, խոտածածկը շատ լավն էր, իսկ «Մարիբորը» բարձր մակարդակի է, այնտեղ բոլոր ֆուտբոլիստները համապատասխանում են թիմի խաղաոճին։ Կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստների, որոնք իմ կարծիքով ձախ եզրում շատ լավ գործեցին: Առաջին խաղից հետո շանսեր, միանշանակ, ունենք, և այդ շանսից պետք է օգտվենք։ Պատասխան խաղում մեզ ամենաքիչը մեկ գոլ է անհրաժեշտ, բացի այդ պետք է պաշտպանությունում կենտրոնացված ու հուսալի խաղ ցուցադրենք։

Մենք հավատում ենք, որ կարող ենք հաջողության հասնել, թիմը կարող է դա անել»,- ասել է «Ուրարտուի» պաշտպան Պյոտր Տեն։ Ինչ վերաբերվում է «Նոային», ապա այս ակումբը համեմատաբար ավելի բարենպաստ դիրքում է։ Ավելի ստույգ հաղթական հաշիվը թույլ կտա երևանյան թիմին խաղալու երկրորդ համարով՝ շեշտը դնելով հակագրոհների վրա։ Մրցաշրջանի ավարտից հետո «Նոայում» տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, սակայն առաջին խաղում մեր թիմը լավ տեսք ուներ։ Որոշակի շտկումեր կատարելու պարագայում դիմակայությունում հաղթանակը միանգամայն իրատեսական կլինի։ Եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ մեր երեք թիմերից առնվազն երկուսը պետք է հաղթահարեն կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի արգելքը։ Նախադրյալները ստեղծվել են առաջին մրցավեճում, որոնք պետք է օգտագործվեն խելամիտ եղանակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում