Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատվաստանյութի հակառակ կողմը. մարդասիրական քաղաքականության գինը

Հայաստանում Իրանի քաղաքացիների պատվաստումների թեման դարձել է հանրային մեծ քննարկումների առարկա, այսպես ասած օրվա աղմկոտ թեմաներից մեկը: Թեման քննարկվում է տուրիզմի հետ կապված շահերի ու հաշվարկների հարաբերակցության մեջ, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց, որ հուլիսի 15-ից կարող են անվճար պատվաստվել միայն այն իրանցիները, որոնք Հայաստանում լինելու են առնվազն 10 օր: Կան կարծիքներ, որ այդ որոշումը կբարդացնի բազմաթիվ իրանցիների այց, այսպես ասած կթանկացնի այցը, նրանք չեն գա Հայաստան պատվաստվելու, հետևաբար չեն ծախսի գումարներ և չեն նպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այդ փաստարկները թվում են ռացիոնալ, թեև կարիք կա հանգամանալից հաշվարկների: Հաշվարկները պետք են հասկանալու համար, թե որքան իրանցի է գալիս պատվաստվելու, եկողները որքան ժամանակով են մնում Հայաստանում, նրանց քանի տոկոսն է ըստ էության համապատասխանում շատ, թե քիչ ծախս կատարող զբոսաշրջիկի կատեգորիայի, քանի տոկոսն է պարզապես  ստանում պատվաստում Հայաստանի հաշվին, ընդամենը ծանրաբեռնում պատվաստման գործընթացը մի շարք առումներով և մեկնում հետ: Ինչ հաշվարկների վրա է 10-օրյա ժամկետի որոշումը կայացրել կառավարությունը, նույնպես պարզ չէ: Ինչու 10, և ոչ թե 8, 7 կամ 5 օր, ինչ հաշվարկներ են այդ որոշման հիմքում:

Մեկ այլ հարց է, թե ինչպես է իրանցիների առատ հոսքը և պատվաստման տեղերում կուտակումների պատկերը, նաև շատերի դեպքում ուղղակի փողոցներում տեղակայվելու հանգամանքը ազդում Երևանի ընդհանուր զբոսաշրջային նկարագրի վրա և ինչ ազդեցություն է թողնում այլ երկրներից եկող զբոսաշրջիկների վրա, նրանց մոտ Երևանի ընկալման, հետագա տպավորությունների առումով:

Անկասկած է, որ խնդիրը բավականին լայն է հենց միայն զբոսաշրջային տեսանկյունից, բավականին բազմաշերտ է անվճար պատվաստման նպատակահարմարության տեսանկյունից: Սակայն, կա մի բան, որը դուրս է մնում ուշադրությունից, սակայն կա և գուցե ոչ առերևույթ, սակայն խորքային իմաստով թերևս ամենակարևոր հարցն է: Քաղաքականությունը: Առավել ևս, որ կասկածից վեր է՝ պատվաստանյութը ևս քաղաքականություն է, ինչի մասին են վկայում տարբեր երկրներում այդ խնդրի առնչությամբ ծավալվող քննարկումներն ու անգամ դիմակայությունը, սկսած պատվաստանյութերի ստեղծման արագության համար մրցակցությունից, մինչև մրցակցություն դրանց գրանցման, և աշխարհում տարածման շուրջ: Ահա այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե որքան է քաղաքականությունը իրանցիների պատվաստման մեծ հոսքի պայմաններում և ունի՞ Հայաստանն այստեղ քաղաքական էֆեկտ, զբոսաշրջայինից զատ:

Հայ-իրանական տնտեսական, քաղաքական, ռազմավարական գործակցության կարևորության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Միաժամանակ, այդ հանգամանքը առավել ևս սրում է հարցը, թե անվճար պատվաստանյութ տրամադրելով, վարակից պաշտպանվելու անվճար հնարավորություն տրամադրելով հարևան և բարեկամ Իրանի քաղաքացիներին, Հայաստանն ի՞նչ քաղաքական էֆեկտ է ակնկալում կամ ստանում կարևոր ռազմա-քաղաքական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական նշանակության հարցերում: Կա՞ այդ էֆեկտը: Հասկանալի է, որ կա խնդրի զուտ մարդասիրական կողմը, որտեղ չափումները պետք է լինեն քաղաքականությունից զերծ, քաղաքական հաշվարկներից զերծ: Բայց, երբ օրինակ Հայաստանն ու Արցախը սեպտեմբերի 27-ից սկսած առ այսօր գտնվում են մարդասիրական ագրեսիայի թիրախում՝ պատերազմի և հետպատերազմական գործողությունների հետևանքով, մեր այդ խնդիրների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի հարցը կարծես թե ենթարկվում է հենց քաղաքական հաշվարկների, այդ թվում հարևան Իրանի որոշ գործողություններում: Ընդ որում, Հայաստանն ընդունում է այդտեղ Իրանի շահերը և մոտիվները, սակայն Հայաստանն էլ իր հերթին պետք է առաջնորդվի իր մոտիվներով և շահերով, այդ թվում մարդասիրական հարցերում: Ի վերջո, Հայաստանը չպետք է լինի ռեգիոնալ «սպիտակ ագռավ», որին բաժին են ընկնում ռազմա-քաղաքական ռեգիոնալ «սև գործարքների» տարաբնույթ հետևանքները: Հայաստանը պետք է հստակ սահմանի իր թե շահերը, թե առաջնահերթությունները, հարևանների հետ աշխատանքի օրակարգերը, և իհարկե վարքագծային դրսևորումների քաղաքական արժեքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում