Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Ադրբեջանը հաղթեց պատերազմում, բայց աշխարհում ոչ ոք չաջակցեց այդ պատերազմը. Տարասով

«Չեմ կարծում, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Շուշի չայցելելու հետ կապված Բաքվում հնչող քննադատություններ ինչ-որ հետևանք կունենան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, և Բաքուն կարող է  որոշել ում հրավիրել, ցանկացած երկիր էլ կարող է ինքը որոշել՝ գնալ թե ոչ․ «Կարծում եմ Մինսկի խումբը չգնաց, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի կողմից ցավոտ արձագանք կլիներ։ Չէ՞ որ երկար ժամանակ այն հայկական քաղաք է եղել։ Կարող ենք ասել, որ բացի Մինսկի խմբից հայկական դիրքորոշումը կիսում է նաև Գերմանիան, բայց պատերազմի ընթացքում մենք կոնկրետ աջակցություն չտեսանք»։

Ինչ վերաբերում է Շուշիի հայտնի հռչակագրին, Տարասովը նկատեց․ «Ընդհանրապես թուրք-ադրբեջանական համագործակցությունը չի ծնվել այս պատերազմի ժամանակ, այն եղել է նաև նախկինում՝ սկսած դեռ 90-ականներից։ Շուշիի հռչակագրի փոխարեն կարող էր լինել Գյանջայի հռչակագիր ու Մոսկվայի համար դա նորություն չէ։ Ադրբեջանը պարզապես այդ  բեմականացումն արեց Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ հայերին ստորացնելու նպատակով, ուրիշ ոչինչ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ  ճանապարհների ապաշրջափակման և այլ հարցերի մասին քննարկումներ սկսելու համար պետք է ավելի բարենպաստ մթնոլորտ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Ղարաբաղյան  պատերազմում այո՛ Ադրբեջանը հաղթեց, բայց այն յուրահատուկ էր իր բնույթով, որովհետև ամբողջ աշխարհում ոչ ոք չաջակցեց այդ պատերազմին։ Հայաստանն էլ փաստացիորեն այդ պայմաններում ոչ մի աջակցություն չստացավ»։

Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացման և այն դիտարկման մասին, որ Ռուսաստանը զիջում է Թուրքիային իր ազդեցության գոտի համարվող Հարավային Կովկասը, Ստանիսլավ Տարասովը նշեց․ «Ես նման ձևակերպումներ չէի անի, չէի ասի, թե կա ազդեցության գոտի։ Աշխարհը հիմա այլ առաջնահերթություններ ունի։Ոչ մի փաստաթղթում չկա ամրագրված, որ Ղարաբաղը Մոսկվայի պատմական ազդեցության գոտին է։ Չենք կարող ասել, որ Ռուսաստանը հիմա ինչ-որ մեկին ինչ-որ բան է զիջում։ Բայց  կարող եմ ասել, որ Ռուսաստանը կովկասյան քաղաքականության իմաստով շատ բացթողումներ ունեցավ։Ես այդուհանդերձ կարծում եմ, որ թուրքերի ներկայությունն այնտեղ սիմվոլիկ է և ոչ ավելին։  Չէ՞ որ հայտնի եռակողմ համաձայնագրում Հայաստանն է, Ադրբեջանը ու Ռուսաստանը։ Ռուսներն այնտեղ ունեն խաղաղապահներ, Գյումրիում՝ ռազմաբազա։Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ հայերը չեն կարողանում այդ իրավիճակը ծառայեցնել իրենց շահերին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում