Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է». Անդրեյ Բելյանինովը՝ Հայաստանի և հետպատերազմյան իրավիճակի մասին

Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը ուրախ է, որ Հայաստանը քաղաքական կայունություն է ձեռք բերում նախորդ տարվա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո: Բելյանինովը «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասել է, որ ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ դժվար և սուր հարցերի մասին էր խոսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Անդրեյ Բելյանինովը առաջին հերթին կարևորել է ռազմական գործողությունների դադարեցումը՝ նշելով, որ թեև վիճակն այնքան էլ կայուն և գոհացուցիչ չէ, բայց ինչպես ասում են՝ «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը քաղաքական կայունություն է ձեռք բերում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին: Բայց մյուս կողմից, միևնույն է, խաղաղությունը շատ ավելի լավ է, քան նման հակամարտությունը: Կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Առայժմ շատ թարմ են տպավորությունները այն իրադարձություններից, որոնք ցնցեցին այս երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը: Ես ուրախ եմ, որ խաղաղություն է հաստատվել, քանի որ մենք մեր ասամբլեայի աշխատանքների շրջանակներում լսել ենք կողմերի տեսակետները, և ըստ էության՝ բոլորն էլ գալիս էին նույն մտքին, որ «տղերք, եկեք նստենք սեղանի շուրջ և պայմանավորվենք», քանի որ պատերազմը ոչ մի լավ բանի չի բերի», – ասել է Անդրեյ Բելյանինովը:

Ռուսաստանցի տնտեսագետը նաև նշել է, որ Հայաստանը առաջին հերթին պիտի մեծացնի իր բնակչության թիվը:

Հուլիսի 7-ին Կրեմլում ընդունելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր նրան Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դժվար և սուր հարցեր լուծելու ճանապարհին ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է, և Փաշինյանը ունի այդ վստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում