Tuesday, 17 05 2022
17:20
ԱՄՆ-ն վերացրել է Կուբայի նկատմամբ որոշ սահմանափակումներ
17:18
Եղանակը Հայաստանում – Մայիսի 18, 2022
Խաչատուրովի որդին ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
«Ռեկորդային․ 400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին»․ Դանիել Իոաննիսյան
ՀՀ-ում ԱՄէ դեսպանությունում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել շեյխ Նահյանի մահվան կապակցությամբ
Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները
ՀՀ վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին
ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ- Ժոմարտ Տոկաևին
17:07
«ԵՄ-ն, ինչպես Ուկրաինային և Վրաստանին, Մոլդովային ևս կաջակցի հակամարտության դեպքում». Բորել
Ընթանում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները. Ռուդենկո
Իրանն ավարտում Է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը. Իսրայելի պաշտպանության նախարար
16:50
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
16:40
Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ
Հակոբ Արշակյանը մասնակցել է առցանց ձևաչափով ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը G20-ում. Պեսկով
Փաշինյանի կողմից հանցանք կատարելու մասին տվյալները հիմնված են հանգամանքների վրա, որոնք ենթակա են ստուգման․ Դատախազություն
16:08
Խերսոնի ավերածությունները` թռչնի թռիչքից
16:05
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան
Սեյրան Օհանյան & Co-ն 2016-ին փորձել է գահընկեց անել Սերժ Սարգսյանին
Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը բերման է ենթարկվել
15:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:44
Զելենսկին Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները
Ինչու պետական դավաճանության փաստով գործ չի հարուցվում․ նախկին դատախազը՝ զինդատախազին
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից
Արոնյանի քավորի անկումը․ Ռոբերտ Քոչարյանի մասին լռելու նուրբ արվեստը․․․
Խորտկարանի ձեռնարկատերը մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց 1000 և 5000 դրամ է վճարել
15:28
Ֆիլիպ Մորրիս Backstage. թիմային աշխատանքը՝ արվեստ
15:26
Պուտինն անձամբ է ղեկավարում ռազմական գործողությունները՝ բրիգադի մակարդակով. The Guardian
Դրդեցիք սրան, գնում ենք ծայրահեղ միջոցների․ Կարին Տոնոյան
15:15
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում