Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Արցախի արծիվը. 44-օրյա պատերազմի մասնակից Նորայր Արտեմյանը զոհվել է՝ ձգտելով փրկել ընկերոջ կյանքը

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանն անմահացել է՝ փորձելով փրկել իր վիրավոր զինակցի կյանքը:

Արտեմյանն ունեցել է մաթեմատիկական հատուկ ունակություններ, հաջողությունների է հասել սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ:

Նորայրը Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր. ավարտել չհասցրեց:

2020-ի սեպտեմբերի 27-ին Նորայր Արտեմյանն ընդամենը 19 տարեկան էր, 8 ամսվա զինծառայող: Հրետանավոր էր, ապա`հաշվարկի հրամանատար: Պարզ է, որ կրտսեր սերժանտը պատերազմում կռվելու փորձառություն չուներ, ինչպես իր հասակակից բազմաթիվ զինծառայողներ, սակայն սթափ դատելու և խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները առաջնորդում էին անձնուրաց կռիվ տալ Հադրութի պաշտպանության ընթացքում, հարավային և հարավ-արևելյան տարբեր հատվածներում ծավալվող թեժ մարտերում:

Նրա հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին: Մարտական ընկերները հետո պիտի պատմեին նրա անհավանական ու վարակիչ խիզախության մասին: Նորայրին պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները՝ ցուցաբերած արիության ու ռազմական հմտությունների համար:

Մարտի ամենաթեժ ժամերին 19-ամյա զինծառայողի խելամիտ որոշումներ կայացնելու կարողությունները կարծես սովորական էին դարձել, իսկ զինտեխնիկան 3 անգամ ինքնուրույն նորոգելու նրա վարպետությունը անհավանական թվացող շշուկի նման պատմվում էր զինվորից զինվոր:

Հերոսաբար մարտնչելու ու կյանքի գնով վիրավոր զինակիցներին փրկելու նրա ամենօրյա սխրանքները ապրողները դեռ երկար են հիշելու:

Լուսակերտում ծառայակից ընկերները «Առյուծ Նորո» էին ասում, Վարանդայում՝ «Արցախի արծիվ», իսկ պատերազմի ընթացքում՝ «Փրկիչ»։

Հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում էր, չորսով էին, երկնքից ասես կրակ էր թափվում, վիրավոր զինակցին պետք էր օգնել հասցնել շտապօգնության մեքենային, ընկերները հորդորել են, որ հետ գա, չի հասցնի, բայց հետ դարձողներից չէր… Հենց շտապօգնության մեքենայի մոտ էլ զոհվել է` վիրավոր զինծառայողի ու մյուս զինակցի հետ միասին: Անմահացել է` վիրավոր զինվորների կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով:

Նպատակներ, երազանքներ շատ ուներ, բայց հրաժարվում էր հենց որ հայրենի երկրից գնալու խնդրի առաջ էր կանգնում: Տաղանդավոր սպորտսմենը նախ հրաժարվեց հայտնի ֆուտբոլիստ դառնալու հեռանկարային առաջարկից` իր տունն ու ծնողներին ոչ մի պայմանով չլքելու հաստատակամությամբ: Հետո հրաժարվեց նաև արտերկրում սովորելու հնարավորությունից: Պատերազմից գալուց հետո պիտի շարունակեր ուսումը, ծրագրավորող էր որոշել դառնալ: Հայրենասիրության մասին պերճախոսությամբ երբեք աչքի չի ընկել, նրա համար հայրենիքի հանդեպ սերը գործ էր: Լուռ էր նաև սեփական հաջողությունները բարձրաձայնելու գործում:

Մաթեմատիկական նոր բանաձև էր դուրս բերել, հիացած դասախոսը մտադիր էր այն գիտական շրջանառության մեջ դնելու քայլեր սկսել:

Քույրը պատմում է, որ այդ չարաբաստիկ օրերին գրեթե ամեն օր խոսել են. «Միշտ լավ էր տրամադրված, անընդմեջ իր ուժն էր փոխանցում, ամեն անգամ խոսելուց հետո ասես լցվում էինք նոր հույսով։ Եվ երբ ասում էինք, որ զգույշ լինի, իրեն լավ պահի, պատասխանում էր. «Ես Մարդ եմ, չեմ կարող անտարբեր մնալ»: Իսկ երբ ասացի, թե բոլոր դասընկերուհիներն իրենից են հարցնում, հակառակ իր համեստ բնավորությանը պատասխանեց, որ կարող եմ վստահ գլուխ գովել՝ անում է անհնարինը, կպատմի, երբ տուն գա…»:

Ծառայության ընթացքում քույրերից հաճախ է գրքեր խնդրել` զինակից ընկերներին ևս վարակելով իր ընթերցասիրությամբ ու դասական երաժշտություն նկատմամբ սիրով: «Սիրում եմ քեզ ու սիրելու եմ բոլոր մյուս կյանքերում, ես քո ժպիտը կճանաչեմ, դու միայն ժպտա…». սիրելիին ուղղված նամակներից մեկում գրել էր Նորայրը ու ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ հետ է գալու:

Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուլիս 13-ին Նորայր Արտեմյանի ծննդյան օրն է. կդառնար 20 տարեկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում