Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Երկու պատճառ, թե ինչու Փաշինյանը չի մեկնում Արցախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

https://www.lragir.am/wp-content/uploads/2020/04/89451564.jpg

-Պարոն Գրիգորյան, մամուլում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ չմեկնելու հարցը։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ նա չի գնում Ստեփանակերտ, պատճառը ներքին հնարավոր գործողություննե՞րն են՝ բողոքի ցույցեր, դժգոհություններ, թե՞ նաև միջազգային իրադրությունն է հաշվի առնվում։

-Դրանք են երկու հիմնական պատճառները։ Երևի Երևանում մտածում են, որ կան ռիսկեր՝ առաջին դեմքի Արցախ այցելության հետ կապված և չեն ուզում սրել իրավիճակը։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Արցախում բավականին մեծ է ՀՀ իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հակակրանքը։ Մարդիկ ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունն ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի անձի հետ։Սա էլ երկրորդ հիմնական պատճառն է, թե ինչու նա պատերազմից հետո մինչ այժմ Արցախ չի այցելել։

-Երբ խոսում ենք միջազգային իրադրության մասին, այսինքն վախենում ենք Ադրբեջանի հնարավոր արձագանքի՞ց ու դրանից բխող ռիսկերից։

-Ենթադրում եմ, որ այո՛, կան ճնշումներ ադրբեջանական կողմից և Երևանում հաշվի են նստում այդ ճնշումների ու ռիսկերի հետ, չեն ցանկանում սրել իրավիճակը։

-Նշում եք, որ Արցախում կան հակաիշխանական տրամադրություններ, դրանք կապված են պատերազմի հե՞տ, թե՞ նաև սնուցվում են հատուկ շրջանակների կողմից։

-Երկուսն էլ։ Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Այնուամենայնիվ բնական է, որ պատերազմում պարտված իշխանության վարկանիշը պետք է ընկներ։ Բայց, այո՛ կան նաև շրջանակներ, որոնք կապված են Ղարաբաղի նախկին ուժային էլիտայի հետ, ինչպես նաև ՀՀ նախկին իշխանությունների հետ, որոնք ուղղորդված կերպով այդպիսի տրամադրություններ են տարածում։

-Հենց այդ շրջանակնե՞րն էին, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ցույցեր էին կազմակերպում, թե՞ դա ավելի ինքնաբուխ բնույթ էր կրում։

-Այո։ Նրանք կազմակերպիչների թվում էին։ Բայց սա չի նշանակում, որ ցույցին մասնակցած բոլոր մարդիկ ուղղորդված են եղել։ Այդ ցույցերի իրավիճակային ձևավորված էլիտայի մի մասը սերտ կապեր ունի հենց Արցախի նախկին ուժայինների հետ։ Համենայնդեպս մի մասը վստահաբար նրանց հետ սերտորեն կապված է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում