Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Սա կիսաքայլ է ․ Այս բարձրացումը դեռևս բավարար չէ, գիտության ոլորտը չի դարձնում միանգամայն գրավիչ

2022 թ. հունվարի 1-ից գիտաշխատողների բազային աշխատավարձը կբարձրանա։ Վերջին անգամ գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել էր 2010 թվականին, որից հետո գիտական աշխատողների աշխատավարձի ֆոնդի վերանայում չէր իրականացվել։

2022 թ. հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպությունների գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ սահմանվել է 66 140 դրամը, իսկ արդեն 2025-ին գիտաշխատողը կստանա 276 հազար դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 477.200 դրամ, գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը կկազմի 553 հազար դրամ:

Պետությունից տրամադրվող բազային աշխատավարձի չափաքանակը 2022-ին կկրկնապատկվի՝ 4-ի փոխարեն հասնելով 7.8 միլիարդ դրամի, 2025-ին կհատկացվի 14.4 մլրդ դրամ:

Նախօրեին գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ ԳԱԱ նախագահությունում քննարկում է եղել գիտական կազմակերպությունների տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև հունվարի մեկից պետք է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում լինի, սակայն գիտաշխատողների ատեստավորումը պետք է տեղի ունենա մինչև հունվարի մեկը, և հիմա գիտաշխատողները տեղեկանում են ատեստավորման ընթացակարգից։

Արթուր Իշխանյանը նշեց, որ գիտաշխատողները կառավարության որոշումից գոհ են, սակայն ակնկալում են ավելին, որովհետև այս բարձրացումը դեռևս բավարար չէ, չի դարձնում ոլորտը միանգամայն գրավիչ երիտասարդների համար։

44-օրյա պատերազմից հետո պետության առաջնահերթություններից մեկը գիտության զարգացմանն ուղղված քայլերը պետք է լինեին։ Իշխանյանի խոսքով՝ կան անվտանգային խնդիրներ, և կառավարության առաջնահերթություններից մեկը, անշուշտ, պետք է լինի այս ոլորտը։
Հայաստանում մոտավորապես 4000 գիտնական կա, սակայն գիտնականների միջին սերնդի բացը կա․

«Համարյա չունենք միջին սերունդ, մենք ունենք ավագ գիտնականների սերունդ, որոնց միջին տարիքը 65-ից բարձր է այսօր և ունենք երիտասարդներ ոչ մեծ թվով, որոնք չեն մնում գիտության մեջ, հեռանում են»,-ասաց Իշխանյանը։

Եվ հիմա նրանց հետ բերելու քայլեր պետք է իրականացվեն․ «Այս բարձրացման խնդիրը կարևոր է, բայց դեռևս լիովին բավարար չէ, կիսաքայլ է, բայց շատ կարևոր քայլ է այդ ուղղությամբ»,-հավելեց Իշխանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում